Պաշտոնական
Կորոնավիրուսի վարակման 16 նոր դեպք է գրանցվել. մեկ մարդ մահացել է
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը, այսօրվա դրությամբ, 937 են։
- Նոր դեպքեր՝ 16
- Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 937
- Բուժվածներ - 149
- Փաստացի բուժվողներ - 777
- Բացասական թեստեր - 5160
- Մահվան ելքեր - 11
Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․
««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։
Ապրիլի 9-ի դրւթյամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացածներ»։