Կորոնավիրուսով հիվանդների թիվը հասավ 26-ի

Պաշտոնական 15.03.2020   20:17   273

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 3 հաստատված դեպք, որից երկուսը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ:
 ժամը 19:30-ի դրությամբ Ընդհանուր դեպքերի թիվը Հայաստանում հասավ 26-ի,  ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

«Ունենք ևս 3 հաստատված դեպք, որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք»,-գրել է Թորոսյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ մինչև օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ սերտ շփում ունեցողները հայտնաբերվում են, որպեսզի մեկուսացվեն:

Սպասվում է ևս մեկ թարմացում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon