Կորոնավիրուսով հիվանդների թիվը Վրաստանում հասավ 12-ի

Տարածաշրջան 07.03.2020   12:00   589

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 12-ի: Այս մասին հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբաիան, հայտնում է aliq.ge-ն։

Նա հաստատել է, որ վարակվածներից մեկը Վրաստանի հիվանդութունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի տղան՝ Նիկոլոզ Գամկղրելիձեն է:

Այս պահի դրությամբ, մեկուսացված պալատներում 46 հիվանդ շարունակում է բուժումը: 17 հիվանդի հետ կապված պատասխանը կլինի ժամեր անց: Կորոնավիրով վարակված 10 պացիենտից 9-ի առողջական վիճակը բավարար է, մեկինը՝ կայուն ծանր:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրարի 26-ին-ին: Հիվանդը Վրաստանի քաղաքացի է, ով երկիր էր մտել Իրանից՝ Ադրբեջանի միջոցով: 2-րդ ու 3-րդ դեպքերը, համապատասխանաբար, փետրվարի 28-ին ու 29-ին են հաստատվել, իսկ 3-րդը՝ մարտի 5-ին:

Վրաստանի տարածքը հատելու դեպքում սահմանափակումներ են մտցվել՝ ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համար: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից վարակի վտանգ ներկայացնող երկրներից Վրաստան վերադարձող քաղաքացին պարտադիր պետք է Կորոնովիրուսի (COVID -19) մասին  PCR տեղեկանք ներկայացնի, նաև անցակետու մանրազնին ստուգում անցնի ու 14 օր պարտադիր  կարանտինում լինի: Նույնը վերաբերում է նաև նշված երկրները որպես տարանցիկ երկիր օգտագործած քաղաքացիներին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Վրաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon