Կորոնավիրուսով նաև համաճարակաբաններ են վարակվել. նրանք «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի բժիշկներ են

Պաշտոնական 29.03.2020   14:26   972

Factor.am-ի տեղեկություններով կորոնավիրուսով վարակվել են նաև «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի համաճարակաբաններ: Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նաեւ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Նա ասաց, որ նրանք «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի քաղաքային մասնաճյուղի բժիշկներ են:

Factor.am-ի տեղեկություններով վարակվել են կենտրոնի ավելի քան 1 տասնյակ բուժաշխատողներ։ Հարցին, թե քանի բժշկի մասին է խոսքն, Ալինա Նիկողոսյանն ասաց, որ իրենք այդ մասին լրացուցիչ հաղորդագրություն կտարածեն:

Ավելին՝ սկզբնաղբյուրում

Թարմացված

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն:
Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները:

Նշեմ, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ»:

Ալինա Նիկողոսյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնաիրուս, Ալինա Նիկողոսյան, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon