Կորոնավիրուսով վարակված երեխայի ուսուցիչները, դասընկերները մեկուսացված են (տեսանյութ)

Կարևոր 15.03.2020   15:00   387

Կորոնավիրուսով վարակված երեխան Էջմիածնի թիվ 4 դպրոցի երրորդ դասարանում է սովորում. մեկուսացվել են նրա դասընկերները և 5 ուսուցիչ. Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաղորդեց դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը։

«Ընդհանուր առմամբ մեկուսացվել է 65 մարդ՝ 5 ուսուցիչ, 27 աշակերտ, նրանց ծնողներն ու որոշ ընտանիքների անչափահաս երեխաները։ Չորս ծնող հրաժարվել են իրենց երեխաներին մեկուսացնելուց»,-ասաց տնօրենը։

Մուրադյանի խոսքով՝ արդեն իսկ թեստավորել են կորոնավիրուս ախտորոշված աշակերտի կողքի նստողին, և վերջինիս թեստը եղել է բացասական։

Դասարանում, որտեղ սովորել է վարակակիրը, 35 աշակերտ կա, որից երկուսը ջրծաղիկով են վարակված եղել և այդ օրերին դասի չեն հաճախել։

Տնօրենը հայտնեց՝ նշանադրությանը մասնակցելուց հետո երեխան նախորդ շաբաթ երկու օր ՝ երկուշաբթի և երեքշաբթի հաճախել է դպրոց։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 23-ի,  այսօր հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 23 դեպք: 1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի այսօր երեկոյան և բացասական լինելու դեպքում, նա դուրս կգրվի հիվանդանոցից:

21 պացիենտների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում», ասել է նախարարը:

 News.am-ի տեսանյոխթում՝ Էջմիածնի դպրոցի աշակերտներին ու ծնողներին ավտոբուսներով տանում են մեկուսացման

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         երեխաներ, Էջմիածին, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon