Կորոնավիրուսով վարակված քաղաքացին մասնակցել է «Թումո»-ի շենքում իրականացվող աշխատանքներին

Պաշտոնական 12.03.2020   19:15   631

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրինությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում է կայացրել բոլոր 4 մասնաճյուղում դադարեցնել դասընթացները մինչև ապրիլի 12-ը:

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկը աշխատել է Երևանում գտնվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Թումո»-ի հաղորդակցման, միջոցառումների և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Զարուհի Բուդաղյանը հաստատել է լուրը, սակայն նշել է, որ վարակված քաղաքացին չի շփվել երեխաների և որևէ այլ աշխատակցի հետ։

«Լուրերը ճիշտ են, նա իրոք եղել է «Թումո»-ի երևանյան մասնաճյուղում՝ 6-րդ հարկում: Նա եղել է «Սինոփսիս»-ի գրասենյակի կառուցման աշխատանքների հատվածում: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ մենք նայել ենք մեր շենքի բոլոր տեսաձայնագրող սարքերով, որ նա եղել է միայն 6-րդ հարկում, որտեղ չի եղել ոչ անձնակազմից, ոչ էլ աշակերտներից որևէ մեկը: Նա չի շփվել շենքում գտնվող ոչ մի անձի հետ»,- նշել է Բուդաղյանը:

«Թումո»-ի մասնաճյուղեր կան Երևանում (15 հազար ուսանող), Գյումրիում (2200 ուսանող), Դիլիջանում (350 ուսանող) և Ստեփանակերտում (1000 ուսանող):

«Թումո» կենտրոնն այս պահին փակ է:

 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, կորոնավիրուս, «Թումո»

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon