Վարչապետ. Կորոնավիրուսի հաստատված 47 նոր դեպք կա. Մահացել է 1 պացիենտ

Պաշտոնական 18.04.2020   10:00   626

Հայաստանում ապրիլի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 47 նոր դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կայքում։

  • Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1248
  • Առողջացածներ - 523
  • Փաստացի բուժվողներ - 705
  • Ընդհանուր թեստեր - 11796
  • Մահվան ելքեր - 20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացել է 1 պացիենտ: Բուժվածները՝ 121:

Ըստ այդմ, ունեցել ենք ակտիվ դեպքերի նվազում՝ 75-ով: Եթե նախորդ օրը հիվանդանոցներում բուժվում էր 780 մարդ, այսօր բուժվողների թիվը 705 է»:

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

Ապրիլի 17-ին արձանագրվել է մահվան դեպք։ 75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon