Կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 1339. ունենք 2 մահ

Պաշտոնական 20.04.2020   11:01   622

Հայաստանում ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կայքում։

Նոր դեպքեր - 48

  • Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1339
  • Առողջացածներ - 580
  • Փաստացի բուժվողներ - 737
  • Ընդհանուր թեստեր - 13373
  • Մահվան ելքեր - 22

Մահվան դեպքերի հետ կապված հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon