Հայաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հաստատման 372 նոր դեպք և 7 մահ

Պաշտոնական 27.05.2020   10:57   3358

Հայաստանում մայիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու  նոր դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կայքում։

Նոր դեպքեր - 372

 

  • Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 7774
  • Առողջացածներ - 3255
  • Փաստացի բուժվողներ -4377
  • Ընդհանուր թեստեր - 53678
  • Մահվան ելքեր - 98
  • Մահվան ելքեր այլ պատճառով –44

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 372 նոր դեպք և 35 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ. պացիենտները եղել են 85 (կին), 78 (կին), 69 (կին), 60 (կին), 76 (տղամարդ), 66 (կին), 56 (տղամարդ) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 44 է:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով
 

 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon