Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13325–ի. ևս 11 մահ

Կարևոր 08.06.2020   11:03   4561

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը տվյալներ է հրապարակել Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերջին մեկ օրվա զարգացումների վերաբերյալ։ Եվս 11 մարդ է մահացել

Հունիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13325 դեպք, որոնցից 4099-ն` առողջացած, 211-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8943 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 70000 թեստավորում: 

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 195 նոր դեպք և 85 առողջացած։ 

Մահվան դեպքերի վերաբերյալ.

պացիենտները եղել են 64 (կին), 70 (կին), 63 (կին), 61 (տղամարդ), 88 (կին), 65 (տղամարդ), 80 (տղամարդ), 79 (կին), 52 (կին), 87 (տղամարդ), 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նշենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը, հունիսի 7-ին չի աշխատել։ Լաբորատորիայում իրականացվելո են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։
Սրանով պայմանավորված՝ այսօրվա հետազոտության արդյունքները ավելի քիչ են:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon