Կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 1039. գրանցվել է մահվան ևս 1 դեպք

Պաշտոնական 13.04.2020   11:00   358

Հայաստանում ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 26 նոր դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կայքում։

  • Նոր դեպքեր - 26
  • Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1039
  • Բուժվածներ - 211
  • Փաստացի բուժվողներ - 814
  • Ընդհանուր թեստեր - 7631
  • Մահվան ելքեր - 14

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝շաքարային դիաբետ։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon