«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

ԿԽՄԿ-ի տեղաշարժը Հակարիի կամրջով արգելվել է: Ադրբեջանը շարունակում է ապատեղեկություններ տարածել

ԿԽՄԿ-ի տեղաշարժը Հակարիի կամրջով արգելվել է: Ադրբեջանը շարունակում է ապատեղեկություններ տարածել

Ադրբեջանի ՊՆ-ն հուլիսի 11-ի ընթացքում երեք անգամ ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե իբր ՊԲ ստորաբաժանումները իրականացրել են ամրաշինական աշխատանքներ և որոնք իբր հերթական անգամ կասեցվել են ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների ձեռնարկած միջոցների արդյունքում:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ապատեղեկատվության նպատակը սեփական ստորաբաժանումների՝ հրադադարի պարբերական խախտումների արդարացումն է»,– ասված է Արցախի ՊՆ–ի տարածած հայտարարության մեջ։

Նշենք` երեկ առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 10-ին բազմիցս խախտել են հրադադարը՝ կրակ բացելով Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարեց, թե հուլիսի 11-ին`ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկած ժամանակահատվածում, Ասկերանի, Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումները կասեցրել են ՊԲ ստորաբաժանումների իրականացրած ամրաշինական աշխատանքները։ Արցախի ՊՆ–ն հերքել էր նաև այս երկու հաղորդագրությունները։

Հիշեցնենք՝ 

Ադրբեջանը դարձյալ ամբողջապես փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Ստեփանակերտից Երևան ծանր հիվանդներ տեղափոխող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժն է արգելվում Հակարիի կամրջով։

Բաքվից հայտնել են է, թե «Լաչին» անցակետում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով հուլիսի 1-ին, 3-ին, 5-ին փորձեր են արվել մաքսանենգ ճանապարհով տարբեր տեսակի ապրանքներ տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։ 

Հաղորդագրության համաձայն, «ապօրինի բեռների մեջ եղել են, մասնավորապես, ծխախոտ, բջջային հեռախոսների էկրաններ, բենզին:

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայություն տեղեկացնում է, թե հարուցվել է քրեական գործ, անցակետը փակվել է մինչև քննության ավարտը:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, ժամեր անց արձագանքելով Բաքվի մեղադրանքներին, հայտարարել է՝ իրենց պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն անհիմն համարում Բաքվի մեղադրանքները՝ շեշտելով, որ միջանցքում մարդկանց, փոխադրամիջոցների ազատ տեղաշարժը նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ է ամրագրված։

Գեղամ Ստեփանյանը նաև անհասկանալի է համարում Կարմիր խաչի պնդումը, թե փոխադրվող ողջ բեռը ենթակա է մաքսային ստուգման Ադրբեջանի Հանրապետության կողմից. - «Նախ, դա իրենց հումանիտար առաքելության մեջ որևէ ձևով չի տեղավորվում, այսինքն՝ չկա սահմանված մաքսային ռեժիմ Լաչինի միջանցքով։ Ավելին, մինչև հունիսի 15-ը ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ ներկրվող ապրանքների նկատմամբ որևէ մաքսային վերահսկողություն չէր իրականացվում։ Եվ մաքսային որևէ վերահսկողություն ուղիղ հակասում է Լաչինի միջանցքին եռակողմ հայտարարությամբ տրված կարգավիճակին»։

Լաչինի միջանցքն ամբողջական փակելու Ադրբեջանի քայլին Հայաստանի արտգործնախարարությունից են անդրադարձել։ Գերատեսչոեւթյանը խոսնակը գրել է, որ ավելի շատ միջազգային ջանքեր և գործողություններ են անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու, էթնիկ զտումները կանխելու համար։

«Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելուց ի վեր Ադրբեջանը, հակառակ Արդարադատության միջազգային դատարանի որոշման, բազմիցս արգելել է անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժը՝ ներառյալ բժշկական տարհանումները», - գրել է Անի Բադալյանը։

Միայն Կարմիր Խաչի մեքենաների համար տեղաշարժը Հակարիի կամրջով վերականգնվել էր հունիսի 25-ից։ Մինչ այդ հունիսի 15-ից սկսած՝ անցակետին մոտ Հայաստանի տարածքում ադրբեջանական դրոշի տեղադրման կրակոցներով ուղեկցված միջադեպից հետո Ադրբեջանը արգելել էր բոլոր տեսակ փոխադրումները, այդ թվում՝ խաղաղապահների համար։

Ադրբեջանից որևէ տեղեկատվություն չկա, թե երբ կթույլատրեն Կարմիր խաչի մեքենաների երթևեկը։ Մինչ այդ Արցախից հայտնում են, որ 186 ծանր հիվանդ սպասում է Հայաստան տեղափոխվելու իր հերթին։

Լրացված.

Արցախի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ այսօր ժամը 9- ին, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։