Լևոն Բարսեղյան. «Ժողովուրդը մանդատ է տվել. իշխանությունը պարտավոր է...»

Խոսք 01.08.2019   12:25   622

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Քաղաքական դիակներին հանգիստ թողեք

(պատգամավորներին խնդրվում է չկարդալ, վնաս է առողջությանը:)

Սերժաբարոների եւ գյալմաբեխաբարաց իշխանության վերադառնալու առաջին ժամկետը հեղափոխությունից հետո, որ շատ լուրջ դեմքով ահագին լուրջ մարդիկ պատմում էին, անցած տարվա հոկտեմբերի 1-ն էր: Հենց ամսաթվով էլ ասում էին:

Երկրորդ ժամկետը, ռեստավրացիայի, կամ ավելի ճիշտ ռեինկարնացիայի, որ հիշում եմ ԱԺ ընտրությունների հետ էր կապվում:

Երրորդ ժամկետի մասին սկսեին պատմել ինձ ոչ պակաս լուրջ մարդիկ այս տարվա մայիսն էր, շատ-շատ հունիսը:

Էս մի քանի օրը դեռ մասնավոր բաներ չեն պատմել ականջիս, բայց հրապարակավ «թեժ սեպտեմբեր» են խոսում:

Մի բան ասեմ, ու խնդրում եմ քարոզ չհամարեք, սա իմ խորքային համոզմունքն է: Գյալմաբեխաբարիստները ու սերժաբարոները պրծել են, ավարտվել է ե՛ւ իրենց դարաշրջանը, ե՛ւ իրենց գործակատարների դարաշրջանը, ե՛ւ իրենց ստրուկների դարաշրջանը: Իրենք, մեղայասսու, որեւէ կերպ իշխանության գալու շանս ունեն միայն խորքային ռեվիզիայից հետո, իրենց սխալներն ընդունելուց, ներողություն խնդրուց, թալանածը վերադարձնելուց, հարյուրներով ՀՀ արդարադատության ձեռը կամավոր հանձնվելուց, մեղայականներից եւ դատվելուց հետո: Իրենք չեն լինի ուրեմն, այդքան չեն ապրում, կարող է իրենց նոր սերունդները գաղափարականանան, պատասխանատու լինեն, արդար քաղաքական պայքար մղեն, հաղթեն ու իշխանության գան: Ուրիշ ճանապարհ չկա իշխանության վերադառնալու, կամ ավելի ճիշտ (հո արթուն պատգամավոր չկա), պետությունը վերազավթելու: Թե հանկարծ մանկամիտ եղան ու դրսի օգնությամբ փորձեցին որեւէ անօրինական եղանակով զավթել իշխանությունը, քացով բերաններին ուտելու են, մեղմ ասած:

Հիմա մեդալի հակառակ երեսի մասին:

Այս իշխանությունը այլեւս միայն խորքային, ծավալուն եւ արագընթաց բարեփոխումների պիտի դիմի, առանց մտածելու, թե ռեստավրացիայի դիմադրության վրա ջանք պիտի թափի, դրա կարիքը չկա, չկա դրա կարիքը: Ժողովուրդը մանդատ է տվել, մաքուր ու արդար մանդատ:

Իշխանությունը պարտավոր է.

1. վերհիշել խոստումները, 
2. հասկանալ եւ վերահասկանալ, թե ինչու է հեղափոխույթուն եղել, 
3. արագ եւ որակով հարկավոր է սահմանադրական բարեփոխումների, 
4. արդարադատության բարեփոխումների,
5. կոռուպցիայի դեմ կռվի, 
6. անցումային արդարադատության իրականացման (վեթինգ, ակտիվների վերադարձ, իրական սեփականատարեր, հանցագործների հեռացում համակարգից, չբացահայտված հանցագործությունների քննում եւ բացում, միայն Մարտի 1-ը չէ, ահագին բան կա կուտակված, հիմա չթվեմ եւ այլ, իրավապահ համակարգի վերակազմավորում ու կառուցվածքային եւ բովանդակային իմաստով), ձեռնամուխ լինել: Որոշ բաներ արվում են, բայց քիչ է:
7. նոր ընտրական օրենսգիրք, 
8. կուսակցությունների մասին նոր օրենք, 
9. ուղիղ ժողովրդավարւթյան գործիքների ներմուծում օրենսդրություն, այդ թվում հանրաքվեների համակարգի զարգացում եւ մատչելիացում, հանրագրերի զարգացում այնպես, որ տեղական եւ պետական որոշ իրավական ակտերի ընդունում լինի ստորագրահավաքով, 
10. հանքակերության եւ սեւանակերության բացարձակ վերացում, եւ այլն:

Այս ամենը պիտի արվի հանրային ակտիվ մասնակցությամբ, ժողովրդավարական եղանակով, ժողովրդաբար, եթե կարելի այդպես ասել: Այս համակարգային բաները կարգի բերելուց հետո եւ տնտեսությունը կաճի, եւ սոցիալական արդարություն կսահմանվի, եւ աղքատությունը կսկսի կրճատվել, եւ հեռանկար կբացվի ազգապահպանության եւ ինքնիշխանության զարգացման: Հակառակ շարքով չի լինելու, ձեւ չկա: Ծառը տերեւով չի սկսվում:

Կերակրատաշտից, ամենաթողության եւ անպատժելիության մանդատներից զրկվածների ահաբեկումներն ու սպառնալիքները բանի տեղ դնելու փոխարեն մեծ տեմպով բարեփոխումներ պիտի արվեն: Դրանց միայն արդար պատասխանատվության հարցերով պիտի հիշել, իսկ որպես քաղաքական գործոն, ուղղակի մանրադրամ են ու դիակներ: Քաղաքական նեկրոֆիլիան մեզ վայել չէ, մենք հեղափոխություն արած ժողովուրդ ենք: Սերժիկների ու գյալմիստների գործակատարները կզած են ման գալու, մինչեւ ներողություն չխնդրեն ու չհատուցեն տված վնասները, ես ուզում եմ, որ ոչ մեկը դրանց չհանդուրժի որպես հարեւան, գործընկեր կամ աշխատակից, նրանց ովքեր տարիներով համաձայն ծառայել են թալանին, ունեզարկմանը, իրավազրկանը, բռնության մեքենային, հայրենաթափությանը: Այնպես չէ, որ այս վնասները տվել են, որ սովից չմեռնեն, ոչ մեկս իրավունք չունենք մոռանալու էն չարապետությունը, որից մի կերպ ելել ենք: Հարկավոր է, ստեղծել այն կենսունակ մեխանիզմը, որ թույլ չի տալու այլեւս երբեք որեւէ բռնապետություն ու պետություն զավթում:

Ես բացարձակ մերժում եմ տոտալ համաներումը: Դա մանկական եւ ճակատագրական սխալ է լինելու: Ամեն ինչ պիտի հատուցվի, տուժածները՝ կորցրածով, այնքան, որքան հնարավոր է, վնասատուները՝ պատասխանատվությամբ, մեղայականով, ներողությամբ, գույքով եւ ազատազրկմամբ: Սա չարություն չէ, ոչ էլ լիրիկա, լիրիկա համարողները կյանքից խաբար չեն, կամ համակարգային գիտելիքներից խաբար չեն, կներեք: Մեկ անգամ մեզ թամբել են, մեղավոր չենք, երկրորդ անգամ խաբվենք՝ հանցագործ կլինենք...

Լևոն Բարսեղյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Բարսեղյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon