Լևոն Տեր-Պետրոսյան. «20 տարի հետո կցուցադրեք». 1996թ (տեսանյութ)

Կարևոր 12.05.2020   14:00   3631

Այսօր՝ 2020թ.-ի մայիսի 12-ին, լրանում է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադարարի ռեժիմի հաստատման 26-ամյակը։ 1994թ. մայիսի 5-ին Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարների միջև ստորագրված Բիշքեկյան արձանագրությունը ճանապարհ հարթեց ռազմական գործողությունների դադարեցման և դրան հաջորդած 1994 և 1995 թթ. հրադադարի եռակողմ համաձայնագրերի կնքման համար:

 «Բանակի ակունքները գալիս են քաղաքական և ռազմական քայլերից»,- հրապարակված տեսանյութում նշել է սպարապետ Վազգեն Սարգսյանը՝ առաջարկելով խմել բանակի գերագույն գլխավոր հրամանատար՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կենացը:

Սպարապետը առաջին քաղաքական քայլը համարել է ՀԱԲ-ի վճռական և կտրուկ ցրումը:

«Եթե Ալիևը, Շևարդնաձեն, մյուսները մինչ այդ ունենային այդ քաղաքական վճռականությունը, համարձակությունը, իրենց մոտ անկասկած ավելի լավ կլիներ, և մեր պատերազմն էլ կարող էր այլ ընթացք ունենալ»,- նշել է Վազգեն Սարգսյանը:

Սպարապետը երկրորդ քաղաքական քայլը համարել է Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանը Գրաչովին այն մասին, որ ռուսական 2 գունդ պետք է մնա Հայաստանում.

«Եվ այդ 2 օջախը դարձավ պորտալարը. Լենինականում եղած դիվիզիան՝ էդ պորտալարը, մինչև էսօր զինամթերք է բերում: Էն, ինչ ստացել ենք սովետական զորքերից, 96 թվականին էդ ամեն ինչը եռապատկվել է: Տա Աստված էն օրը, երբ մենք կարողանանք էս մասին պարզ խոսենք ժողովրդի աչքի առաջ: Չգիտեն: Ժողովուրդը պիտի էս մասին իմանա»:»:

Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ի պատասխան ասել է. «20 տարի հետո կցուցադրեք»:

Ինչպես նշել է Վազգեն Սարգսյանը՝ իր հավատը նախագահի նկատմամբ գալիս է նրանից, որ նա երբեք չի սխալվել կարևոր հարցերում. 

Ավելին՝ Հարութ Ուլոյանի տեսանյութում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վազգեն Սարգսյան, ԼՂ, Լևոն Տեր- Պետրոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon