«  Մարտ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Լևոն Տեր-Պետրոսյան. «Դումայի որոշումը ես դիտում եմ որպես կոմունիստական ռևանշի բացահայտ փորձ». 1996թ.

Լևոն Տեր-Պետրոսյան. «Դումայի որոշումը ես դիտում եմ որպես կոմունիստական ռևանշի բացահայտ փորձ». 1996թ.

Լուսանկարը՝ Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան էջից

1996 թվականի մարտի 15-ին Ռուսաստանի Պետդուման ընդունեց որոշում, որով փորձ էր արվում վերականգնել Խորհրդային Միությունը` չեղյալ համարելով 1991թ. դեկտեմբերի Բելովեժյան համաձայնությունները:

Նույն օրն իսկ՝ 1996-ի մարտի 15-ին, ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հատուկ հայտարարություն տարածեց Բելովեժյան համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին.

«Ռուսաստանի Պետդումայի որոշումը պետք է գնահատել ոչ այլ կերպ, քան որպես սադրիչ մի գործողություն՝ ուղղված ԱՊՀ մասնակից երկրների ինքնիշխանության դեմ: Լոկ կոնյուկտուրային շահերով թելադրված`այն նպատակ ունի ապակողմնորոշելու հասարակությանը և թաքցնելու ճշմարտությունը ԽՍՀՄ փլուզման իսկական մեղավորների մասին, որոնք են իրականում ԽՄԿԿ-ն`իր 70-ամյա հակաժողովրդական բռնատիրական վարչակարգով, և 1991թ. օգոստոսյան դավադրության հեղինակները:

Ելցինը, Կրավչուկը և Շուշկևիչը ընդամենը արձագանքեցին հանցավոր կայսրության փլուզման արդեն իսկ կայացած փաստը և դրանով էլ, ըստ էության փրկեցին ԽՍՀՄ ժողովուրդներին կործանարար հարավսլավական տարբերակով դեպքերի զարգացումից:

Դումայի որոշումը ես դիտում եմ որպես կոմունիստական ռևանշի բացահայտ մի փորձ, որը կարող է ստեղծել անկանխատեսելի հետևանքներով հղի պայթյունավտանգ իրավիճակ ոչ միայն Ռուսաստանում, այլ ԱՊՀ բոլոր երկրներում»:

Ռուսաստանի Պետդումայի ընդունած որոշմանը արձագանքեց նաև Հայաստանի Ազգային ժողովը: ՀՀ ԱԺ 120 պատգամավորների հայտարարության մեջ ասվում էր.

«…փորձ է արվում վերականգնել Խորհրդային Միությունը…, ոտնահարվում է միջազգային իրավունքը, պետությունների ինքնիշխանությունը, ժողովուրդների ազատությունը…

Դումայի արկածախնդրական որոշումները… չեն կարող որևէ իրավական հետևանք ունենալ հատկապես Հայաստանի համար, որը չմասնակցեց ԽՍՀՄ պահպանման մասին 1991թ. մարտի 17-ի հանրաքվեին և սեպտեմբերի 21-ին անցկացրեց իր հանրաքվեն`հռչակելով Հայաստանի անկախությունը...»: