«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Տեր-Պետրոսյան. «Ոչ մի երկիր Հայաստանի իշխանությունների պահանջով չի ճանաչել Ցեղասպանությունը և երբեք չի ճանաչի»

Տեր-Պետրոսյան. «Ոչ մի երկիր Հայաստանի իշխանությունների պահանջով չի ճանաչել Ցեղասպանությունը և երբեք չի ճանաչի»

«Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Ցեղասպանությունը մինչեւ 1998 թվականը երբեք խնդիր չի հարուցել: Թուրքիան մեր առջեւ երբեք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարց չի դրել. թե՝ եկեք քննենք, տեսնենք Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Ինչո՞ւ չի դրել: Որովհետեւ մենք Ցեղասպանության միջազգային ճանաչումը չենք դարձրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնահարց:

Հայաստանը, որպես պետություն, չպիտի մասնակցեր Ցեղասպանության ճանաչման գործընթացին: Դրանով սփյուռքահայերի արդար, իսկապես քաղաքացիական պահանջը վերածեց արդեն միջպետական քաղաքականության խնդրի եւ, փաստորեն, գեոպոլիտիկ շահերի առարկա դարձրեց:

Ոչ մի երկիր Հայաստանի իշխանությունների պահանջով չի ճանաչել Ցեղասպանությունը եւ երբեք չի ճանաչի: Որեւէ երկիր դա կարող է անել երկու պարագայում. 

1. եթե այդ երկրում կա ուժեղ հայկական համայնք, որը, հատկապես ընտրությունների ժամանակ, խնդիր է ստեղծում իր իշխանությունների համար, եւ նրանք ընդառաջում են, 
2. եթե աշխարհաքաղաքական նկատառումներով դա իրենց ձեռնտու է, իրենց պետք է:»

Լևոն Տեր-Պետրոսյան

2012թ.