«  Ապրիլ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Լևոն Տեր-Պետրոսյան. «Մենք ձեր անկիրթ ու բարբարոս տեսակը երբեք չենք հանդուրժելու» (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյան. «Մենք ձեր անկիրթ ու բարբարոս տեսակը երբեք չենք հանդուրժելու» (տեսանյութ)

Տեսանյութը  պատրաստել է՝ Հարութ Ուլոյանը

Լուսանկարում` ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է Ազատության հրապարակի շուրջօրյա խաղաղ ցույցերը բիրտ ուժի գործադրմամբ ցրելուց հետո` մեկուսացված ԱԱԾ աշխատակիցների կողմից: Մարտի 1, 2008թ., լուսաբաց:

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 01.03.2010-ի ելույթից.

«...Ավելորդ չեմ համարում թվարկել այդ փաստաթղթերը, որոնցից յուրաքանչյուրի հրապարակումը ժամանակին ուղղակի սենսացիա առաջացրեց.

- 2008թ. փետրվարի 19-ին, այսինքն՝ քվեարկության օրը, իմ նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսային խոսակցությունների վերահսկման եւ նրա նկատմամբ օպերատիվ այլ գործողությունների իրականացման վերաբերյալ դատավոր Ժ. Վարդանյանի կայացրած որոշումը, որը հրապարակումից հետո անմիջապես որակվեց որպես Հայկական Ուոթերգեյթ

- 2008թ. փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Մ. Հարությունյանի արձակած հրամանը ապօրինի զինվորական կառավարման մարմնի ձեւավորման եւ Երեւան քաղաքում բանակի զորամիավորումների կենտրոնացման մասին, որի գաղտնազերծումը լիովին բացահայտեց իշխանությունների կողմից իրականացված պետական հեղաշրջման փաստը.

- 2008թ. փետրվարի 24-ին ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանի կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու վերաբերյալ կայացված որոշումը, որը փաստորեն դարձավ ընդդիմության դեմ սանձազերծված հաշվեհարդարի հիմքը.

- 2008թ. մարտի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վ. Հարությունյանի նույն օրն առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ քրեական գործ հարուցելու մասին կայացրած որոշումը, որից աներկբայորեն պարզվում են ոստիկանական գործողությունների բուն նպատակն ու ճշգրիտ ժամանակը.

- 2008թ. մարտի 1-ին պաշտպանության նախարարության մի պահեստից իշխանությունների հրահանգով հավաքագրված 950 ոճրագործների զինվորական համազգեստ տրամադրելու մասին կազմված գրությունը, որը միանգամայն բացահայտում է վարչախմբի քրեական էությունը.

- 2008թ. մարտի 5-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանի հեղինակած շրջաբերական հրահանգը կամ քննչական հանձնարարականը» մարզային դատախազներին, որն անհերքելիորեն պարզում է ընդդիմության դեմ հարուցված քրեական գործի քաղաքական բնույթը, ինչի շնորհիվ արժանացավ թե՛ Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի, թե՛ Մարդու իրավունքների կոմիսար Թոմաս Համմարբերգի առանձնահատուկ ուշադրությանը.

- Եւ վերջապես, Փաստահավաք խմբի երկու հիմնավոր զեկույցները ոստիկաններ Տիգրան Աբգարյանի եւ Համլետ Թադեւոսյանի սպանության հանգամանքների մասին, որոնց բացահայտումները գլխիվայր շրջեցին քննչական մարմինների կատարած հետաքննության արդյունքները...։

«...Ամենեւին չկասկածեք. երբ էլ լինի, ժողովուրդն է փակելու նաեւ հոկտեմբերի 27-ի ձեր բացած էջը։ Եթե այս ամենը անհանդուրժողականություն եք համարում, ձեր գործն է՝ համարեք։

Դուք գնդակահարեք իսկ մենք հանդուրժենք. դուք երկիրը թալանեք - մենք չտեսնելու տանք. դուք անմեղ մարդկանց բանտերը լցնեք մենք չբողոքենք. դուք ընտրությունները կեղծեք – մենք հաշտվենք դրա հետ։ Անտարակույս, սա է հանդուրժողականության մասին ձեր պատկերացումը եւ, անշուշտ, սա է ձեր երազած իդեա­լական պետությունը, բայց այդ երազը մի գեղեցիկ օր անխուսափելիորեն փշրվելու է։ Իսկ մենք ձեր անկիրթ ու բարբարոս տեսակը երբեք չենք հանդուրժելու, քանզի անիրավությունը, բռնությունը, տգիտությունն ու գավառամտությունը հանդուրժող ժողովուրդը ապագա չունի...»։