«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Լևոն Տեր-Պետրոսյան. Մարտի 1-ն այն դեպքն է, որտեղ կասկածներ չպետք է մնան

Լևոն Տեր-Պետրոսյան. Մարտի 1-ն այն դեպքն է, որտեղ կասկածներ չպետք է մնան

«Ինչն էր հարյուրհազարավոր մարդկանց ստիպում տաս օր շարունակ հավաքվել Ազատության հրապարակում, եթե ոչ ընտրությունների կեղծված լինելու գի­տակցությունը։ Մի՞թե ակնհայտ չէ, որ ընտրությունների օրինական լինելու պարագայում հնարավոր չէր լինի անգամ հինգ հազար մարդ հավաքել։

Հետեւաբար, եթե ընտրությունները կեղծված չլինեին, իշխանություն­նե­րը Մարտի 1-ին բռնության դիմելու կարիք չէին ունենա։ Ժողովրդի սառնասիրտ գնդակոծումը՝ ընտրագողությամբ նվաճված իշխանությունը պահպանելու վերջին եւ միակ միջոցն էր, որից եւ, միջազգային հանրության անտարբերության շնորհիվ, չխորշեց օգտվել Հայաստանի ավա­զա­կապետական վարչախումբը։ Մարտի 1‑ի սպանդի այլ պատճառների որոնումը հավասարազոր է անբարոյականության կամ նույնիսկ մեղսակցության։

ՀՀ պաշտպանության նախարարի 2008թ. փետրվարի 23-ի ապօրինի հրամանի հրապարակումը վերջնականորեն ապացուցում է, որ այդ սպանդը սկզբից մինչեւ վերջ ծրագրել, կազմակերպել ու իրագործել են իշխա­նություն­ները, ինչն այլ բան, քան Ռո­բերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից իրականացված պետական հեղաշրջում չի կարելի անվանել։

Սա այն դեպքն է, որտեղ կասկածներ չպետք է մնան, եւ բոլոր հարցերը պետք է ստանան իրենց սպառիչ պատասխանը։ Ընդ որում, ոչ միայն հանուն ճշմարտության բացահայտման ու արդարության վերա­կանգնման, այլեւ նման ոճրի կրկնությունը բացառելու նպատակով։»

Լևոն Տեր-Պետրոսյան

 01.03.2010թ