«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Լևոն Տեր-Պետրոսյանը Անդրանիկի, Նժդեհի և Դրոյի մասին

Լևոն Տեր-Պետրոսյանը Անդրանիկի, Նժդեհի և Դրոյի մասին

«Շատ քչերին է հաջողվել հայրենիք պահպանել, թույլ տալ, որ այդ կտորը մնա մեր պետության սահմաններում. Այդպիսիք են եղել Նազարբեկյանը, Փիրումովը, Սիլիկովը, Անդրանիկը և Նժդեհը, ով թույլ չտվեց ոչ միայն թուրքական բանակի, այլև ռուսական բանակի մուտքը Զանգեզուր»: Այս մասին 2011թ. հոկտեմբերի 6-ին, Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի հանրահավաքում հայտարարել է ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Անդրանիկը չենթարկվեց Բաթումի պայմանագրից հետո ՀՅԴ-ական կառավարությանը, չցրեց արևմտահայ զինվորական կազմավորումները, Նախիջևանով հասավ Սյունիք, 18-19 թթ. ձմեռն անցկացրեց Սյունիքում, և նրա շնորհիվ օսմանյան բանակը չներխուժեց Սյունիք: 

Անդրանիկի շնորհիվ Զանգեզուրը փրկվեց: Երբ նա ստիպված հեռացավ ՀՀ-ից, գործը ստանձնեց Նժդեհը: Եթե Անդրանիկը չփրկեր Զանգեզուրը, Նժդեհին պահելու բան չէր մնա: Ոչ միայն թուրքական, նաև՝ խորհրդային բանակը չմտավ Նժդեհի շնորհիվ: Զանգեզուրի համար Անդրանիկին ու Նժդեհին ենք պարտական՝ ողջ ժողովրդով:

Հաջորդը Դրոն էր, որ Բաշ-Ապարանում դիմադրություն կազմակերպեց, փրկեց Երևանը, դրանով փրկեց ՀՀ-ն: Դրանից հետո Դրոն ինչ է արել, ինչ չի արել, Նժդեհն ինչ է ասել՝ կարևոր չէ: Այնքան մեծ է նրանց գործը, որ մանր մոլորությունները կարևոր չեն»: