«  Հունվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. ժողովուրդը պետք է որոշի՝ ինչ կառավարման մոդելով ապրել (տեսանյութ)

Լևոն Զուրաբյան. ժողովուրդը պետք է որոշի՝ ինչ կառավարման մոդելով ապրել (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

–Հարգելի՛ Զուրաբյան, ՀԱԿ-ն օրերս հայտարարություն է տարածել՝ առաջարկելով վերադառնալ կիսնախագահական մոդելին. ինչո՞ւ եք հիշել այդ մոդելի մասին հենց այս շրջանում:

-Նախ՝ մենք երբեք չենք մոռացել այդ մոդելի մասին: Հայտարարություն ենք արել շատ պարզ պատճառով: Նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին կառավարության, Նիկոլ Փաշինյանի կողմից որոշում է ընդունվել այն մասին, որ մոտ մեկ ամսվա ընթացքում պետք է ստեղծվի սահմանդրակաժ հանձնաժողով, որը պետք է մշակի սահմանադրական փոփոխությունները՝ կառավարության որոշմամբ ընդունված 2019-23թթ. դատական և իրավական ռեֆորմների ռազմավարության համապատասխան: Երբ կարդում ես այդ ռազմավարությունը, տեսնում ես, որ այնտեղ ինչ ասես կա, բայց չկա կառավարման մոդելին վերաբերող հարցը:

-Իսկ ինչո՞ւ պետք է լիներ:

-Շատ պարզ պատճառով: 2015թ. ի՞նչ արեց Սերժ Սարգսյանը, որն էլ նաև բերեց «Մերժի՛ր Սերժին» շարժման ծավալմանը և ի վերջո հեղափոխության. նա փաստորեն, կեղծելով հանրաքվեն, կեղծելով կես միլիոն ձայն, խորհրդարանական կառավարման մոդելը փաթաթեց մեր ժողովրդի վզին՝ հակառակ նրա կամքին: Դրանով նա մեկ նպատակ էր հետապնդում՝ վերացնել այն սահմանադրական արգելքը, որը թույլ չէր տալիս Հայաստանի ղեկավար լինել 2 ժամկետից՝ 10 տարուց ավելի: Եվ եղավ հեղափոխություն:

-Նույնը կարող եք ասել երկրորդ նախագահի կապակցությամբ, որը նույնպես փոխեց Սահմանադրությունը…

-Ճիշտ եք: Մենք խոսում ենք կառավարման մոդելի մասին. կիսանախագահական մոդելը գիտության մեջ հայտնի է որպես նախագահական-խորհրդարանական մոդել, որի հիմնական իմաստն այն է, որ նախագահը և խորհրդարանը համագործակցելով ստեղծում են կառավարությունը: Այդ մոդելը հայ ժողովրդի կողմից ընդունվել է 1991թ. օգոստոսի 1-ին: Մենք ժառանգել էինք Խորհրդային Միությունից խորհրդարանական կառավարման համակարգը, որը ֆորմալ էր… Այդ ժամանակ մեր նորանկախ պետականության առաջին ակտերից մեկը եղել է կիսանախագահական կառավարման համակարգին անցումը: Դրա համար նախագահի պաշտոն ստանձնելու մասին օրենք ընդունվեց, և Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահ ընտրվեց լեգիտիմագույն ընտրություններով: Կիսանախագահական կառավարման մոդելը 91թ. լեգիտիմորեն է ընդունվել, իսկ 2015թ. ժողովուրդը չի ընդունել խորհրդարանական կառավարման մոդելը, այլ մերժել է. հայ ժողովրդի կամքը բռնաբարվել է 2015թ. դեկտեմբերի 6-ի չարաբաստիկ հանրաքվեով և հենց բռնաբարության հետևանքն էր նաև այն ապստամբությունը, որը բերեց Ս. Սարգսյանի հրաժարականին և թավշյա հեղաոխությանը: Եվ հիմա որևէ մեկի մտքով չի՞ անցել, որ այժմ կա կառավարման մոդել, որը չի ընդունվել ժողովրդի կողմից. այս հարցը պետք է այսպես մնա՞, հայ ժողովուրդն ի՞նքը չպետք է որոշի՝ ինչ կառավարման մոդելով ապրել:

Հարցազրույցն ամբողջութամբ տեսանյութում: