«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. ՄԱԿ-ի ԱԽ որոշում հնարավոր է, եթե Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության գան

Լևոն Զուրաբյան. ՄԱԿ-ի ԱԽ որոշում հնարավոր է, եթե Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության գան

Ստեղծվել է սպառնալից իրավիճակ, որը հղի է Արցախի բնակչության ցեղասպանությամբ եւ Հայաստանի համար աղետալի կորուստներով,  «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Հայաստանի դիմումը ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ ուշացած է, բայց միեւնույն է անհրաժեշտ։ Մեզ բոլորովին պետք չէ հերթական PR քայլ, որի ամբողջ իմաստը ցուցադրելն է, թե Հայաստանի կառավարությունը փորձում է ինչ֊որ մի բան անել Արցախի ժողովրդի փրկության համար։

Անհրաժեշտ է ստանալ ՄԱԿ֊ի ԱԽ-ի բանաձեւ, որն Ադրբեջանից կպահանջի  վերականգնել անխափան հաղորդակցությունը Լաչինի միջանցքով։ Պետք է հստակ գիտակցել, որ միջազգային իրավունք որպես այդպիսին գոյություն չունի, այն գործում է միայն ՄԱԿ֊ի ԱԽ մշտական անդամ գերտերությունների փոխհամաձայնության դեպքում։ Հետեւաբար, միակ ճանապարհը բանաձեւի այնպիսի տեքստի մշակումն է, որը ընդունելի կլինի ե՜ւ ԱՄՆ֊ի, ե՜ւ ՌԴ֊ի համար։

Հակամարտոթւյան մեջ գտնվող այդ երկու գերտերությունն էլ այնուամենայնիվ շահագրգռված են առանց այդ էլ պայթյունավտանգ իրավիճակում մի նոր էսկալացիոն օջախի սկզբնավորում թույլ չտալու, Ադրբեջանի անզուսպ ծավալապաշտական նկրտումները զսպելու մեջ», ասում է Լևոն Զուրաբյանը:

Նշենք՝ Արցախի հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին, ժամը 15։00-ին: Այս մասին հայտնել Է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը։

Ամբողջական՝ տեսանյութում.