Լևոն Զուրաբյան. Նիկոլ Փաշինյանին թյուրիմացության մեջ են գցել

Կարևոր 11.07.2019   15:10   666

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սինգապուրում ուրախ լուր է ստացել Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում հունիսի 12֊ին ցիկլոտրոնի գործարկման վերաբերյալ, որն, իր տեղեկությունների համաձայն, թույլ կտա հետազոտություններ անցկացնել ֆիզիկայի բնագավառում եւ նոր մակարդակի վրա բարձրացնել բժշկական դիագնոստիկան։

Որպես ֆիզիկոս եւ անցյալում Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, չեմ կարող սրտացավ չլինել Ալիխանյանի հիմնած լեգենդար այս հիմնարկի ճակատագրի վերաբերյալ։ Շարունակելով պապհպանել իմ կապերը ինստիտուտի առաջատար գիտնականների հետ, բավականին լավատեղյակ եմ իրավիճակին։ Նիկոլ Փաշինյանին թյուրիմացության մեջ են գցել։ Այդ ցիկլոտրոնը ո՛չ պիտանի է լուրջ հետազոտությունների, ո՛չ էլ ֆտորի իզոտոպների հիման վրա կոմերցիոն հիմնավորվածություն ունեցող դիագնոստիկայի համար։

Ամենազավեշտականն այն է, որ, ինչպես պարզվեց, այս ամենի քննարկման մեջ չեն ներգրավել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ինչի մասին նա բաց խոսեց կառավարության նիստում։ Տպավորված եմ վերջինիս պրոֆեսիոնալիզմով, ներառյալ այդ իզոտոպների կիսատրոհման պարբերության մասին իր առավել ճշգրիտ գիտելիքներով։

Ֆիզիկայի ինստիտուտի վիճակը ողբալի է։ Այն ղեկավարվում է այսօր մարդկանց կողմից, որոնք ոչ միայն շատ հեռու են գիտական հետազոտությունների ճիշտ ուղղություններ որոշելու առաքելությունից, այլ նաեւ չեն էլ ցանկանում լսել ինստիտուտի անվանի գիտնականներին, որոնք այսօր էլ շատ ակտիվ են գիտության մեջ եւ որոնց citation index֊ով (գիտնականի աշխատությունների համաշխարհային հղումների ցուցանիշ) կարող ենք հպարտանալ։ Այդ գիտնականներն, ըստ էության, մեկուսացված են ինստիտուտի կառավարման գործից, հոգաբարձուների խորհրդի կազմի ընտրություններ տարիներ շարունակ տեղի չի ունենում, ամեն բան որոշվում է նախկին սերժական նախարար, այժմ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի դիկտատով, որն այդ կարգավիճակը ստացել է նախկին ռեժիմի կողմից։

Ստեղծված իրավիճակի մասին բոլոր բողոք֊դիմումները հղվում են գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին, որը, լինելով միաժամանակ Ֆիզիկայի ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ, ակնհայտ շահերի բախման մեջ է։ Ինստիտուտի փողերը մսխվում են անիմաստ ուղղություններով, մասնավորապես ցիկլոտրոնի նման անկենսունակ նախագծերի համար։

Կոչ եմ անում բնագավառի նախարար Արայիկ Հարությունյանին եւ կառավարության այլ պատասխանատու պաշտոնյաներին վերջապես լսել մեր ականավոր գիտնականներին եւ քայլ անել Ֆիզիկայի ինստիտուտը կամայականությունների եւ չարաշահւմների դաշտից հանելու ուղղությամբ։

Լևոն Զուրաբյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Զուրաբյան, Արսեն Թորոսյան, Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Ներսես Երիցյան, ֆիզիկայի ինստիտուտ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon