«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքական ու պետական գործիչ ավարտված է

Լևոն Զուրաբյան. Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքական ու պետական գործիչ ավարտված է

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի բեմադրած շոուն վերահաստատեց իմ այն պնդումը, որ վերջինս այլեւս մեր պետության համար որեւէ օգտակար բանով չի զբաղվելու եւ իր կյանքի մնացորդը նվիրելու է մեր ժողովրդի եւ պատմության  առաջ աղետաբեր պատերազմի իր մեղքերը մաքրելու եւ արդարանալու անպտուղ գործին, ֆեյսբուքի իր էջում գրում է Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյաբը:

«Քննիչ հանձնաժողովի գլխավոր խնդիրը պետք է լիներ պարտության պատճառները հայտնաբերելը եւ մեղավորներին պատասխանատվության կանչելը։ Խոսքը ե՜ւ պատերազմական ջանքերի, ե՜ւ զինամթերքի ու սպառազինությունների մատակարարման, ե՜ւ հետախուզության, ե՜ւ մոբիլիզացիայի, ե՜ւ ռազմական լոգիստիկայի կազմակերպման մասին է, որի գլխավոր պատասխանատուն եղել է ոչ այլ ոք, քան ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նաեւ պետք է վաղուց հեռացված լիներ երկրի կառավարումից այդ ամենը ձախողելու համար։

Այն հանգամանքը, որ Փաշինյանը իր ցուցմունքի մեջ կենտրոնանում է միայն հենց դիվանագիտական գործընթացի վրա, միեւնույն ժամանակ՝ ե՜ւ այլ բնագավառներում տապալման պատասխանատվութնունից խուսափելու փորձ է, ե՜ւ ենթագիտակցական խոստովանություն, որ առաջին հերթին հենց դիվանագիտության ձախոխմամբ է նա այս աղետը բերել մեր ժողովրդի վրա։

Հասարակությանն ապակոմնորոշելու եւ մանիպուլացնելու նպատակով ելույթի երկարաշունչ «գիտակցության հոսքում» նա այնքան սւոտ եւ տգիտություն է արտահայտել, որ այդ ամենին հանգամանալից կանդրադառնամ առանձին հոդվածով։

Իսկ այսօր որոշ հարցերի պատասխանները կհնչեցնեմ Factor.am֊ին տված հարցազրույցում», նշում է Զուրաբյանը: