«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Մեկ հանցագործի կալանքի պատմություն, կամ ինչ անել սեպտեմբերի 12-ին (տեսանյութ)

Լևոն Զուրաբյան. Մեկ հանցագործի կալանքի պատմություն, կամ ինչ անել սեպտեմբերի 12-ին (տեսանյութ)

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հայաստանի հանրության բոլոր ակտիվ մարդկանց հորդորում է սեպտեմբերի 12-ին գնալ դատարան։

«Սեպտեմբերի 12-ը շատ կարևոր օր եմ համարում, որովհետև այդ օրը կսկսվի Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, որտեղ կներկայացվի ամբողջ մեղադրականը և ժողովուրդը կիմանա, թե ինչ հրեշավոր մեղսագործություն է կատարվել։ Նոր կարդացի, որ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը հայտարարել է, որ այդ օրը գնում է մասնակցելու այդ դատավարությանը հանուն արդարադատության հաստատմանը և հասարակությանը կոչ են արել գնալ այնտեղ։ Կարծում եմ, դա շատ կարևոր նախաձեռնություն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։

ՀԱԿ փոխնախագահի ներկայացմամբ Ռոբերտ Քոչարյանն այդ օրը պետք է հասկանա, որ իրականում ինքը ժողովրդի հետ գործ ունի, որ ժողովուրդը չի ներում, որ ինքը կրակել է նրա վրա, որ ժողովուրդն է արդարադատություն պահանջում։ Դրա համար իրենք միանում են այդ նախաձեռնությանը և մեր հանրության բոլոր ակտիվ մարդկանց հորդորում միանալ այդ կազմակերպությանը։

«Կարծում եմ, ամբողջ հասարակությունն այդ օրը ցույց պետք է տա, թե ինչ է սպասում՝ որպես արդարադատություն»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում