«  Մարտ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. «Պատարագից հետո երթով կգնանք դեպի Մյասնիկյանի արձան»

Լևոն Զուրաբյան. «Պատարագից հետո երթով կգնանք դեպի Մյասնիկյանի արձան»

«Ժողովուրդ ջան, Մարտի 1-ի մեր նահատակների հիշատակը հարգելու համար այսօր բոլորս հավաքվում ենք Սուրբ Սարգիս եկեղեցում ժամը 16:00-ին: Պատարագից հետո երթով կգնանք դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ ժամը 17:00-ին ծաղիկներ կդնենք» :Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Ավելի վաղ Հայ ազգային կոնգրեսը Մարտի 1-ի 12-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք էր նախատեսել:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ: