Լավրով. Երևանը և Բաքուն բանակցում են լրագրողների փոխադարձ այցերի շուրջ

Հայաստան 01.11.2019   10:30   99

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԵԱՀԿ քարտուղարության աջակցությամբ Երևանը և Բաքուն բանակցում են լրագրողների փոխադարձ այցելությունների շուրջ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջոցառումների շրջանակում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցությունների ավարտին՝ հավելելով, որ երկխոսության դրական արդյունքի վերաբերյալ հույսերը պահպանվում են:

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ապրիլին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում ԵԱՀԿ ՄԽ հետ համատեղ «մի շարք հումանիտար քայլերի հեռանկարներ ձևավորվեցին», հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այն ժամանակ քննարկվեցին նաև երկու կողմերում պահվող անձանց փոխանակման, զոհվածների դիերի փոխանակման և լրագրողների փոխադարձ այցերի հարցերը՝ մի փոքր մեղմելու համար լարվածությունն ու վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ առաջ շարժվելու նպատակով: Լրագրողների վերաբերյալ, ինչպես գիտեմ, երկխոսությունը ընթանում է, հույս կա: Պահվող անձանց փոխանակման պարագայում իրավիճակը հուսադրող չէ, բայց, մենք, այնուամենայնիվ, կարծում ենք, որ հարկավոր է շարժվել այդ ուղղությամբ»,-ասել է նախարարը:

«Կողմերի դիրքորոշումները մերձեցնելու և փոխզիջման հասնելու համար էլ հարկավոր են համանախագահների շարունակվող ջանքերը»: Նա հավելել է, որ ԵԱՀԿ մշտական խորհրդի նոյեմբերին կայանալիք նիստում կարևոր կլինի օգտագործել ՄԽ համանախագաների ելույթները «առավել դրական մթնոլորտ ձևավորելու համար», ասել է Լավրովը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են 2 հունով՝ բուն կարգավորման գործընթաց և դրա համար անհրաժեշտ միջավայրի ստեղծում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Զոհրաբ Մնացականյան, Ռուսաստան, ադրբեջան, Սերգեյ Լավրով, ՀՀ ԱԳՆ, ԵԱՀԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon