Լավրով. Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է

Տարածաշրջան 17.07.2019   17:01   133

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ռուսաստանը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանում եւ հետխորհրդային տարածքի այլ երկրներում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին: «ԱԻՖ»-ին   տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար  Սերգեյ Լավրովը` պատասխանելով հարցին, թե կարծում է արդյոք նա, որ  Ռուսաստանը աշխարհաքաղաքական տեսանկյունից պարտվում է  Ուկրաինայում, Հայաստանում եւ Վրաստանում՝ թույլ  տալով իր շուրջ նախկին «եղբայրական ժողովուրդներից» «Ռուսաստանի թշնամիների» գոտու ստեղծում:

Նրա խոսքով՝  ԽՍՀՄ փլուզումից հետո Արեւմուտքը սկսեց ակտիվորեն միջամտել նախկին խորհրդային հանրապետությունների ներքին գործերին, այդ թվում Ուկրաինայի եւ Վրաստանի:

«Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է: Այս երկիրը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային  գործընկերն է: Նրա հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ են հաստատված :Ինտենսիվ բնույթ է կրում քաղաքական երկխոսությունը, խոհրդարանների միջեւ, միջազգային ասպարեզում համագործակցությունը:

Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է: Դինամիկ զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը:

Ուկրաինայում, Վրաստանում եւ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, անշուշտ, միեւնույն չեն մեզ համար, քանի որ խոսքը եղբայրական ժողովուրդների  մասին է, որոնց հետ մեզ կապում են փոխհարաբերությունների երկարատեւ պատմությունը, այդ թվում `մեկ պետության մեջ բնակվելը:

Ընդհանուր առմամբ  հետխորհրդային տարածքում մեր օրակարգը միավորող բնույթ ունի, ուղղղված է այնտեղ գտնվող երկրների սոցիալ-տնտեսական զարգացման խթանմանը, այդ տարածաշրջանում իրականացվող ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը եւ ներդաշնակեցմանը, կոլեկտիվ անվտանգության եւ սպառնալիքներին եւ մարտահրավերներին համատեղ արձագանքելու ներուժի ամրապնդմանը», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սերգեյ Լավրով, Հայաստան, Հայաստան-Ռուսաստան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon