Լավրովն արձագանքել է Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու հնարավորությանը

Տարածաշրջան 21.04.2020   16:06   706

«Ազատություն»-ը գրում է. Սերգեյ Լավրովն արձագանքել է Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու հնարավորությանը` ի պատասխան հիշատակելով ռուսական ընկերությունների դեմ Հայաստանում սկսված դատական գործընթացները:

«Կարծում եմ, որ դաշնակիցները, իհարկե, պետք է տնտեսական առավելություններ ստանան»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը` միաժամանակ հավելելով` «դաշնակցային հարաբերությունները պետք է արտացոլվեն բոլոր ոլորտներում»:

Տնտեսական դաշտում ռուսական կողմը ակնկալում է, որ դատական գործընթացները, որոնք վերջին տարիներին սկսել են համատեղ ձեռնարկությունների, այդ թվում` Հարավկովկասյան երկաթուղու դեմ, կկարգավորվեն` «առանց փորձելու մեջտեղ բերել ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին»:

«Ես այդ մասին շատ բաց եմ խոսում, քանի որ ռուսական ընկերությունները հայտնվել են որոշ բարդ իրավիճակներում: Հուսով եմ, որ բոլոր այս հարցերը մենք կկարգավորենք փոխադարձ համաձայնությամբ»,- ասել է Լավրովը Ա. Գորչակովի անվան հիմնադրամի տեսակապի ժամանակ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան-Ռուսաստան, գազի գին, Սերգեյ Լավրով

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon