Լավրովն ասաց՝ երբ է Արցախը դուրս մնացել բանակցություններից

Հայաստան 11.11.2019   22:30   429

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Fip.am-ը գրում է. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 11-ին Երևանում ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց (19։45-ից), որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններից դուրս է մնացել «Հայաստանի նախկին նախագահներից» մեկի որոշմամբ։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկումների վաղ փուլում և հետագա բանակցություններում, երբ դադարեցվել էին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը պայմանավորվածությունների և համապատասխան բանակցությունների մասնակից էր, որոնք սկսվեցին կրակի դադարեցումից հետո։ Ինչ-որ մի փուլում Հայաստանի ղեկավարությունը՝ նախկին նախագահներից մեկը, որոշում ընդունեց, որ Ղարաբաղի շահերը ներկայացնելու է Երևանը»,- հայտարարեց ՌԴ արտգործնախարարը՝ պատասխանելով Russia Today-ի լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Ռուսաստանը Ղարաբաղի՝ բանակցությունների սեղան վերադառնալու մասին Երևանի առաջարկությանը

Սերգեյ Լավրովի՝ ակնհայտորեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ակնարկող այս հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ Արցախի՝ բանակցությունների սեղանից դուրս մնալու թեման Հայաստանի ներսում բազմաթիվ շահարկումների և մանիպուլյացիաների առարկա է հանդիսանում։

Ե՞րբ է Արցախը դուրս մնացել բանակցություններից

Այսպես, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև վերջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում 1997 թվականի գարնանը։ Այս ժամանակաշրջանի մասին մանրամասն նկարագրություններ կան նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Անկախության ճանապարհով․ Փոքր երկրի մեծ մարտահրավները» գրքում և Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի լուսաբանմամբ զբաղվող Թաթուլ Հակոբյանի հոդվածներում։

Սակայն ուշագրավ է, որ 1997 թվականին Մոսկվայում տեղի ունեցած վերոնշյալ վերջին եռակողմ հանդիպումից հետո էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակել է հանդես գալ որպես բանակցությունների կողմ։ Այդ մասին է վկայում այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ 1998 թվականի նոյեմբերի 10-ին հակամարտության կողմերին առաջարկված «Ընդհանուր պետություն» տարբերակը հասցեագրված է նաև Լեռնային Ղարաբաղին։

Հակամարտության կարգավորման՝ համանախագահների պատրաստած այդ տարբերակն ուղղված է Հայաստանին, Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղին։ Հարկ է նշել, որ մինչ այդ՝ բացի «Ընդհանուր պետությունից», ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հարցի կարգավորման ևս երկու տարբերակ էին ուղարկել հակամարտության երեք կողմին, այսինքն՝ այդ ձևաչափը, երբ համանախագահները մշակում էին տարբերակներ և ուղարկում կողմերին, ընդունված պրակտիկա էր և մաս էր կազմում բանակցային գործընթացի։

Հետևապես, կարելի է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մինչև 1998 թվականի նոյեմբերը մասնակցել է հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացին։

Իսկ ահա Ղարաբաղյան բանակցային գործընթացի հաջորդ հանգրվանները՝ արդեն հաջորդ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, սկսած 1999 թվականից, տեղի էին ունենում երկկողմ սկզբունքով, իսկ արդեն 2001 թվականից Փարիզի և Քի Վեսթի բանակցություններում Արցախն ամբողջությամբ դուրս էր անմիջական բանակցություններից։

Ինչպե՞ս է սա շահարկվում

Ռոբերտ Քոչարյանի թիմը՝ ի դեմս նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի, տարիներ շարունակ հակադարձում է այն մեղադրանքներին, թե Արցախը բանակցային գործընթացից դուրս է մնացել Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Այդպիսի մեղադրանքներ, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցրել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 2015 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։ Այն ժամանակ Վիկտոր Սողոմոնյանը հակադարձել էր, որ հենց Տեր-Պետրոսյանի օրոք է Արցախը դուրս մղվել բանակցություններից։

«ԼՂՀ ներկայացուցիչները դադարել են մասնակցել բանակցային գործընթացին Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելուց առնվազն մեկ տարի առաջ: Իսկ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներն ու բանակցությունները պարբերաբար կազմակերպվում էին՝ սկսած 1990 թվականից` Մինսկի գործընթացին զուգահեռ: Լևոն Տեր-Պետրոսյանը բանակցել է և՛ Այազ Մութալիբովի, և՛ Աբուլֆազ Էլչիբեյի, և՛ Հեյդար Ալիևի հետ: Ավելին, միևնույն ժամանակ հաճախակի հանդիպումներ էին կազմակերպվում երկու նախագահների ներկայացուցիչների` Ժ. Լիպարիտյանի և Վ. Գուլուզադեի միջև (1995-96 թթ. տեղի է ունեցել 11 այդպիսի հանդիպում)»,- Տեր-Պետրոսյանին հակադարձող իր հոդվածում գրել էր Սողոմոնյանը:

Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, ՀՀ նախագահ էր դարձել 1998 թվականի ապրիլին, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ՄԽ համանախագահների կողմից որպես հակամարտության կողմ դիտարկվում էր, առնվազն, ինչպես վերը նշեցինք, մինչև 1998 թվականի նոյեմբերը։

Սերգեյ Լավրովը, փաստացի, վերջնականապես հստակություն մտցրեց այս հարցում՝ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղանից դուրս է մնացել Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ,եզրափակում է Fip.am-ը:

Վահե Ղուկասյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյան, ԼՂ, Լևոն Տեր-Պետրոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon