Լազարևյան ակումբի նիստի ժամանակ Կարապետյանը կոչ արեց միջոցառումները կազմակերպել ՀՀ լեզվի մասին օրենքի համաձայն (տեսանյութ)

Կարևոր 13.12.2019   13:00   1312

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունը բարեկամական, ռազմավարական հիմքի վրա է և վերջին շրջանում նոր որակի հարաբերություններ է արձանագրել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին «Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ներ. անկեղծ զրույց» խորագրով համաժողովի ժամանակ այս կարծիքը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

Հաշվի առնելով, որ Լազարյան ակումբը հայ-ռուսական միջոցառում է, Վլադիմիր Կարապետյանը խնդրեց, որ, այսուհետև Հայաստանում կազմակերպվող միջոցառումները տեղի ունենան Հայաստանի լեզվի մասին օրենքի պահանջներին համապատասխան` համաժամանակյա թարգմանության ապահովմամբ:

Նա ողջունեց Լազարյան ակումբի «Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ներ. անկեղծ զրույց» խորագրով համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին և շնորհակալություն  հայտնեց մասնակցության հրավերի համար:

«Նկատի ունենալով, որ այս միջոցառումը միտված է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը՝  կցանկանամ նախ և առաջ խոսել մեր երկու պետությունների հարաբերությունների նոր և բարձր մակարդակի մասին: Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունը բարեկամական, ռազմավարական հիմքի վրա է և վերջին շրջանում նոր որակի հարաբերություններ է արձանագրել: Թավշյա, ոչ բռնի, խաղաղ հեղափոխությունից հետո առկա է փոխգործակցության լայն և արդյունավետ շրջանակ: Այն արտահայտվում է ինչպես ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակում, այնպես էլ երկկողմ համագործակցությամբ: Միայն 2019 թ. ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները հանդիպել են 4 անգամ, նույնքան հանդիպում է տեղի ունեցել նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հանդիպումների այսպիսի ինտենսիվությունը նշանավորումն է նրա, պատասխանն է այն հարցի, թե ինչպիսի արդյունքներ են գրանցել հայ-ռուսական հարաբերությունները վերջին մեկուկես տարում: Կողմերը սովորաբար հաճախակի հանդիպում են այն ժամանակ, երբ համագործակցելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորություն կա: Այս ամենի բնական շարունակությունն էր այն, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները Երևանում պայմանավորվածություն ձեռք բերեցին փոխադարձ պաշտոնական այցեր կատարել, ինչը նշանակում է, որ մեր երկու երկրները միմյանց միջև հարաբերություններում արդյունավետություն են գրանցել»,- ասաց Կարապետյանը:

Վարչապետի մամուլի քարտուղարը նշեց, որ 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքներին, որի ընթացքում նույնպես սպասվում են շփումներ մեր ռուս գործընկերների հետ:

Կարապետյանը ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո հայաստանյան մամուլը կարողանում է ազատ գործունեություն ծավալել:

«Ասվածն իր արտահայտությունն է գտել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից հրապարակված վարկանիշային աղյուսակներում, որտեղ Հայաստանը բարելավել է իր դիրքերը: Մասնավորապես, խոսքը «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հեղինակավոր կազմակերպության գնահատականի մասին է, ըստ որի՝ 2018 թ. Հայաստանը բարելավել է իր դիրքերը 19 կետով՝ հայտնվելով 61-րդ հորիզոնականում: Հայաստանը նաև 8-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում առցանց ազատության մակարդակով՝ բարելավել է դիրքը Freedom House իրավապաշտպան կազմակերպության Freedom on the Net 2019 զեկույցում, որը վերաբերում է առցանց ազատությանը: Սակայն կան ինչպես հաջողություններ, այնպես էլ բազմաթիվ մարտահրավերներ: Հեղափոխությունից հետո ընդդիմության, այդ թվում՝ նախորդ իշխանության վերահսկողության տակ է շարունակում մնալ լրատվամիջոցների գերակշիռ մասը: Մարտահրավերներից առավելը շարունակում է մնալ ֆեյքնյուզի տարածումը: Վստահ եմ՝ Երևանում տեղի ունեցող այս միջոցառումը կնպաստի մեր երկու պետությունների փոխգործակցության սերտացմանն ու տեղեկատվության ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված փորձի փոխանակմանը»,- եզրափակեց Կարապետյանը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վլադիմիր Կարապետյան, Լազարևյան ակումբ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon