«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Լենա Նազարյան. Պետական կարգի փոփոխության մասին քննարկումններ դեռ չեն եղել

Լենա Նազարյան. Պետական կարգի փոփոխության մասին քննարկումններ դեռ չեն եղել

Ընտրական օրենսգրքի փոփոխություններն անխուսափելի են` անկախ այն հանգամանքից, որ դրանք կառավարության ծրագրում ներառված չեն։ Այսօր` փետրվարի 18-ին, ԱԺ–ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

Անդրադառնալով Սահմանադրության փոփոխություններին` նա հայտնեց, որ իրենց կուսակցությունն այդ մտադրությոնից ևս չի հրաժարվել։

«Սահմանադրական փոփոխությունները մեր օրակարգում են։ Սակայն պետության կառավարման մոդելի հետ կապված քննարկումներ դեռ չենք ունեցել»,– ասաց Նազարյանը` անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի` Սահմանադրությունը փոխելու, սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու և 1 տարվա ընթացքում ՀՀ–ում նախագահի ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությանը։

Նշենք, որ  Հայ Ազգային Կոնգրեսի ծրագիրը ներկայացնում է առաջիկա հինգ տարիներին պետական կառավարման տարբեր բնագավառներում լուծման ենթակա խնդիրների բավականին համապարփակ շրջանակ։ Այն նաեւ պարունակում է արժեքավոր դիտարկումներ արդյունավետ կառավարման այնպիսի սկզբունքների մասին, ինչպիսիք են ներառականությունը, հաշվետվողականությունը, թափանցիկությունը, կարգավորումների պարզեցումը եւ այլն։ Հռչակվում է անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ, արտահանման վրա հիմնված, արդար մրցակցային եւ մասնակցային տնտեսության եւ ներդրումային նպաստավոր միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաները տնտեսության եւ ռազմարդյունաբերության լոկոմոտիվ դարձնելու ռազմավարությունը, ներկայացված են երկրի զարգացման բազմաթիվ այլ հավակնոտ ծրագրային նպատակներ։ 

Նոր իրավիճակի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ թեև ավարտվել է քսանամյա կոշտ ավտորիտարիզմի քաղաքական իշխանության ժամանակաշրջանը, սակայն դեռևս պահպանվում է դրա ստեղծած համակարգի հսկայական ազդեցությունը երկրի քաղաքական, տնտեսական և պետական ու հասարակական կյանքի մյուս բոլոր բնագավառների վրա: Ուստի, առաջիկա տարիները պետք է դառնան մի կողմից փաստացի դեռևս գոյություն ունեցող արատավոր համակարգի ապամոնտաժման և Սահմանադրական կարգի վերականգնման, մյուս կողմից` ապագա զարգացող, ժողովրդավարական, միջազգային հարաբերություններում ամուր մրցակցային դիրքեր ունեցող  Հայաստանի հիմքերի ստեղծման տարիներ: