Արցախ
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ Բոլթոնը Ալիևի հետ զրույց է ունեցել
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է, որ խոսել է Իլհամ Ալիևի հետ:
«Մենք քննարկել ենք մի շարք հարցեր, մասնավորապես՝ էներգետիկ անվտանգությունը, անվտանգության համագործակցությունը և Միացյալ Նահանգների օժանդակությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը»,- գրել է Բոլթոնը։