«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

«ԼՂ կարգավորման հարցում վարում ենք քաղաքականություն, որ նախկինում ոչ մի կառավարություն չի վարել»

«ԼՂ կարգավորման հարցում վարում ենք քաղաքականություն, որ նախկինում ոչ մի կառավարություն չի վարել»

Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որը նախկինում ոչ մի կառավարություն չի վարել։ Այսօր րագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախկինում վարած քաղաքական ուղեգծի հետ որևէ ընդհանրություն գտնելը կատարյալ մոլորություն է»,- ասաց Փաշինյանը։

Նա անդրադարձավ նաև ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնի հետ հեռախոսազրույցին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ոչ պաշտոնական հանդիպումներին։

«Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ այն, ինչ ասել եմ հրապարակային, բացառված է, որ լինի տեղեկատվություն, և այդ տեղեկատվության վերաբերյալ հանրությունը տեղյակ չլինի։ Բոլտոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ղարաբաղ կամ Արցախ անունը չի շոշափվել։ Իսկ Ալիևի հետ հանդիպումները բանակցություններ չեն, դրանք ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում տեղի են ունենում մտքերի փոխանակություն»,– ասաց նա։

Լրագրողները հետաքրքրեցին` Մինսկի խմբի եռանախագահող երկրները չեն առաջարկել արդյոք վերսկսել ղարաբաղյան հիմնահարցի շուրջ բանակցությունները։

Փաշինյանը նշեց, որ այդ հարցը գտնվում է արտգործնախարարների քննարկման օրակարգում։

«Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձևը»,–շեշտեց նա։