«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Լիոնում կալանավորվել են հանցավոր խմբավորման անդամներ

Լիոնում կալանավորվել են հանցավոր խմբավորման անդամներ

Լիոնում կալանավորվել են հանցավոր խմբավորման 22 անդամներ։ Խմբավորումը կազմված է եղել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներից և գործել է Ֆրանսիայի ու Բելգիայի տարածքում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի կենտրոնական քրեական ոստիկանության տնօրեն Վլադիմիր Բորցվաձեն՝ տեղեկացնում է Գրուզիա-օնլայնը։

Նրա խոսքերով՝ դեկտեմբերի 10-ին Լիոնում անցկացվել է «VORS 69-01» անվանումով հատուկ օպերացիա։ Կալանավորվածների մեջ վրացի երկու «օրենքով գող» կա։

Կասկածյալները թալանելու համար նախապես բնակարաններ են ընտրել, մշակել են այդ բնակարանների վերաբերյալ տեղեկատվությունը, և հետո արդեն թալանել են դրանք։ Նրանք նաև ավտոմեքենաներ են գողացել, կեղծ փաստաթղթեր պատրաստել և թմրամիջոցների առևտրով զբաղվել։

Կալանավորմանը մասնակցել են Ֆրանսիայի, Բելգիայի և Վրաստանի ավելի քան 300 իրավապահներ։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն