Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կոչ է անում օգնել Կալիֆորնիայում մնացած ՀՀ քաղաքացիներին

Պաշտոնական 06.05.2020   10:30   311

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

Հարգելի հայրենակիցներ,

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված` չվերթների չեղարկման պատճառով, ԱՄՆ արևմտյան նահնագներում և հատկապես Հարավային Կալիֆորնիայում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ են մնացել, որոնց մի մասը անհապաղ օգնության կարիք ունի ՝ դեղորայքի, ֆինանսական, կեցության և այլ խնդիրներ հոգալու առնչությամբ։

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կոչով դիմում է ԱՄՆ արևմտյան նահանգներում բնակվող մեր հայրենակիցներին և մասնավոր ընկերություններին աջակցություն ցուցաբերելու համար՝ ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր չվերթների չեղարկման հետևանքով ստիպված ժամանակավորապես գտնվում են ԱՄՆ-ում:

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն օժանդակություն ցուցաբերել ՀՀ նշված քաղաքացիներին խնդրում ենք կապ հաստատել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ (818) 696-6078 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստով, հետևյալ հասցեով՝ armeniaconsulategen@gmail.com:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լոս Անջելես, հայեր, հյուպատոսություն, ԱՄՆ, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon