««Լուսավոր Հայաստանը» չի էլ պատրաստվում քննարկել մանդատները վայր դնելու թեման»

Քաղաքական 11.05.2020   23:24   612

ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ վերջին միջադեպից հետո պատգամավորական մանդատները վայր դնելու հարցին։

Գորգիսյանի փոխանցմամբ` «Լուսավոր Հայաստանը» չի քննարկել և չի էլ պատրաստվում քննարկել նման անհեթեթությունը, որովհետև դա նույնն է, որ ջեպկիրին ու նրան, ումից գողացել են, այսինքն` գրպանահատին ու տուժածին, փորձեն նույն հոդվածով դատել։

«Սա ուղղակի աբսուրդ է, ինչը խոսում է քաղաքական անհասունության մասին, սա ցանկացած գնով սեփական հանցանքը քողարկելու և արդարացնելու հերթական դրսևորումն է»,– ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղարը։

Գորգիսյանի համոզմամբ` այս ամենն ի վերջո բերելու ամենաթողության։ Ըստ նրա` հաջորդ քայլը շատ կոշտ տոտալիտարիզմն է, ինչի դեմ «Լուսավոր Հայաստանը» պայքարում է և շարունակելու է պայքարել։

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է նախօրեին խորհրդարանում տեղի ունեցեած ծեծկռտուքին հաջորդած հայտարարություններին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լիլիթ Մակունց, «Իմ քայլը», Էդմոն Մարուքյան, Գևորգ Գորգիսյան, ԼՀԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon