Լը Պենը նոր հայտարարություն չի արել Արցախի՝ Հայաստանին վերամիավորման մասին

Արցախ 22.04.2019   20:00   198

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանյան մամուլում օրերս ակտիվորեն շրջանառվում է Ֆրանսիայի՝ 2017թ. նախագահի թեկնածու Մարին Լը Պենի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ցանկալի լուծումը կլինի հնարավորություն տալը Ղարաբաղին վերամիավորվել Հայաստանի հետ, գրում է fip.am-ը:

Լը Պենի վերոնշյալ հայտարարությունն արվել է ուղիղ երկու տարի առաջ, երբ վերջինս ակտիվորեն պայքարում էր Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթելու համար և կարիք ուներ ստանալու ֆրանսահայերի աջակցությունը։ Պատահական չէ, որ սույն հայտարարությունը Լը Պենն արել է Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցի ժամանակ՝ թիրախավորելով ընտազանգվածին։

ԳԱԼԱ հեռուստաընկերությունը երկու տարի անց հրապարակել է Մարին Լը Պենի հին հայտարարությունը՝ ներկայացնելով այն որպես նոր, սենսացիոն իրադարձություն։ Լը Պենի՝ Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու մասին «սենսացիան» տարածել է նաև Hayeli.am-ը։ Վերջինս նույնպես հայտարարությունը որպես նորություն է ներկայացնում։

Հատկանշական է, որ վերջին ամիսներին հին իրադարձությունները որպես նոր ներկայացնելը դարձել է յուրատեսակ մշակույթ-հիվանդություն հայաստանյան լրատվադաշտում, եզրափակում է fip.am-ը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մարին Լը Պեն, ԼՂ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon