«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Մ.Կարապետյան. «Նաիրա Զահրաբյանը ստում է»: Ն.Զոհրաբյան. «Մարիա Կարապետյանը ստում է» (տեսանյութ)

Մ.Կարապետյան. «Նաիրա Զահրաբյանը ստում է»: Ն.Զոհրաբյան. «Մարիա Կարապետյանը ստում է» (տեսանյութ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն այսօր խորհրդարանում անդրադարձել է ապրիլի 5-ին խորհրդարանում հնչած ելույթներից մեկի վերաբերյալ արված մեկնաբանություններին։

Պատգամավորը նշել է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զահրաբյանը ստել է՝ իրեն համարելով օրակարգից դուրս հնչած ելույթը դասավորող (խոսքը վերաբերում է տրանսգենդեր Լիլիթի ելույթին խմբ.), գրում է  factor.am-ը:

«Տեղեկացա, որ Ազգային ժողովի միջանցքում տիկին Նաիրա Զոհրաբյանն է իմ անունը տվել որպես  խորհրդարանական լսումների համար գաղտագողի ելույթներ ծրագրող։ Անհերքելի է, որ խորհրդարանական լսումները բաց են եղել տիկին Զոհրաբյանի ղեկավարած հանձնաժողովի քարտուղարության հեռախոսահամարով գրանցված բոլոր ՀԿ-ների համար, և ես ոչ մի ելույթ չեմ դասավորել ոչ մեկի համար»,- ասաց  պատգամավորը՝ նշելով, որ լսումներից երկու օր առաջ փոխվել է նախապես հաստատված օրակարգը և հանձնաժողովների անդամներին են փոխանցվել առանց հանձնաժողովների անդամների հաստատման նոր օրակարգ։

«Այնպես որ հասարակական կազմակերպությունների գրանցման պահին  օրակարգ չի եղել և խորհրդարանական լսումներին  մասնակցող ՀԿ-ների անդամները ապրիլի 5-ի նիստի օրակարգի թեմաներին ծանոթացել են հենց լսումների օրը»,- ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։ 

Իքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթին արձագանքել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը

 «Ստրասբուրգից հետևեցի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանի բոցաշունչ ելույթին ԱԺ ամբիոնից: Ինչպես միշտ օրակարգից դուրս ելույթ ՝ իրեն հոգեհարազատ հասարակակական կազմակերպությունների շահը պաշտպանելու համար: Տիկին Կարապետյանի յուրաքանչյուր բառը սուտ է և ապատեղեկատվություն: Երևի թե հեղափոխական նոր թրենդի մեջ է ստախոսությունը, մանիպուլյացիան, ապատեղեկատվությունը, բայց վստահեցնում եմ ձեզ՝ իմ դեպքում դա ուղղակի չի անցնելու: Մնացածը, շատ ավելի հանգամանալից, Սրտասբուրգից վերադառնալուց հետո: Տիկի՛ն Կարապետյան, հեղինակություն նման անազնիվ մեթոդներով չեն վաստակում, եթե անգամ ձեր այսօրինակ գործունեության համար Եվրոպական միությունը ձեր դոշին փակցնում է «Քաջ կին» մրցանակը: Մնացածն իմ ընկեր Գևորգ Պետրոսյանի խոսքում»: 

Ավելին՝ սկզբնաղբյուրի տեսանյութերում