«  Ապրիլ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Ընտանիքի անդամներ. «Մահացավ մեր ընտանիքի սիրող հայրն ու ամուսինը»

Ընտանիքի անդամներ. «Մահացավ մեր ընտանիքի սիրող հայրն ու ամուսինը»

Կյանքից հեռացել է դիվանագետ Ռուբեն Շուգարյանը։

Նրա մահվան մասին հայտարարություն են տարածել ընտանիքի անդամները` կինը` Լիլիթ Կարապետյան–Շուգարյանը, որդիները` Նարեկ, Տիգրան և Հայկ Շուգարյանները։

«Խոր կսկիծով հայտնում ենք, որ այսօր Բոստոնում մահացավ մեր ընտանիքի սիրող հայրն ու ամուսինը»,– նշված է հայտարարության մեջ։

Ռուբեն Շուգարյանը 58 տարեկան էր:

Ռուբեն Շուգարյանի աշխատանքային գործունեությունը

  • 1985-1990թթ․ անգլերենի դասախոս, Երևանի պոլիտեխնիկական համալսարան
  • 1990-1991թթ․ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտաքին գործերի փորձագիտական հանձնաժողովի ավագ փորձագետ-խորհրդատու
  • 1991-1993թթ․ արտաքին կապերի գծով ՀՀ նախագահի օգնական, մամլո քարտուղար
  • 1993-1999թթ․ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
  • 1999-2005թթ․  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
  • 2003-2004թթ․ Հայաստանի սլավոնական համալսարանում քաղաքագիտության հրավիրյալ դասախոս
  • 2005-2008թթ․ Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայր՝ Հռոմ)
  • 2008թ-ից հրավիրյալ դասախոս, գիտնական, Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթսի համալսարան
  • Դիվանագիտական աստիճան՝
  • Արտակարգ և լիազոր դեսպան

Պարգևներ և հարգանքի տուրքեր՝

  • 1999թ․ ծառայության և առաջին դեսպանատան ստեղծման գործում Հայաստանին նվիրվածության համար հատուկ հրաժեշտի հարգանքի տուրք է մատուցվել  Վաշինգտոն-Բալթիմոր հայ համայնքի կողմից :
  • 1999թ․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից հատուկ հրաժեշտի արարողություն հայ-ամերիկյան հարաբերություններում առանձնահատուկ նվաճումների համար:
  • 1995թ. Ամերիկայի հայ ուսանողների ասոցիացիայի կողմից ներկայացված Արթուր Հ. Դադյանի «Ժառանգություն» ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիր

Այլ գործունեություն՝

  • 1993-1999թթ. Վաշինգտոնի Կոսմոս Ակումբի անդամ
  • 2000-2005թթ. ԱՄՆ-Հայաստան աշխատանքային խմբի անդամ
  • 2004թ-ից  Հայաստանի Գիտությունների և  առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի գիտական խորհրդի անդամ:
  • 2000-2005թթ․ Ազգային և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական խորհրդի անդամ
  • 2004-2005թթ․ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ կառավարության աշխատանքային խմբի ղեկավար

Օտար լեզուներ՝

Անգլերեն, ռուսերեն, իտալերեն, գերմաներեն

Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական այցը ...