ՄԱԿ. Եկել է զինված հակամարտություններին «կարանտին» հայտարարելու ժամանակը

Կարևոր 23.03.2020   22:30   445

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը երկրագնդի վրա բոլոր հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները եւ թույլ տալ մարդկանց հաղթահարել կորոնավիրուսի համավարակը։

«Մենք բախվել ենք ընդհանուր թշնամու հետ, որը չի խնայում եւ չի տարբերում ռասաները, ազգությունները կամ կրոնները»,- հայտարարել է նա հատուկ ուղերձում։

Ընդ որում, հավելել է նա, ամբողջ աշխարհում մոլեգնում են ռազմական հակամարտությունները, որից ամենաշատը տուժում են ամենաանպաշտպանները՝ կանայք, երեխաները, հաշմանդամները, հասարակության եզրին հայտնված մարդիկ եւ փախստականները։ Նրանք առաջին հերթին են COVID-19-ի համավարակի զոհ դառնում։

ՄԱԿ ղեկավարի խոսքերով՝ սրընթաց տարածվող համավարակի ֆոնին ավելի շատ է ակնհայտ դառնում պատերազմի անհեթեթությունը։

«Ահա թե ինչու եմ ես այսօր կոչ անում անհապաղ հրադադարի աշխարհի բոլոր անկյուններում։ Եկել է զինված հակամարտություններին «կարանտին» հայտարարելու եւ բոլոր ուժերը այն պայքարի համար կենտրոնացնելու ժամանակը, որի ելքից մեր կյանքն է կախված»,- հայտարարել է Գուտերիշը։

Նա պատերազմող կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները եւ «ստիպել հրանոթներին լռել»։ Դա թույլ կտա կենսականորեն անհրաժեշտ օգնության համար միջանցքներ ստեղծել եւ հույս տալ նրանց, ով հատկապես խոցելի է COVID-19 կորոնավիրուսային վարակի հանդեպ։

Գլխավոր քարտուղարը նշել է, որ արդեն այսօր ինչ-որ տեղ թշնամական կողմերը երկխոսություն են վարում, որպեսզի կորոնավիրուսի դեմ պայքարի համատեղ միջոցներ գտնեն։

«Պետք է դադարեցնել պատերազմի համաճարակը եւ պայքարել հիվանդության դեմ, որն այսօր համակել է աշխարհը։ Եւ սկսել պետք է ամբողջ աշխարհում ռազմական գործողությունների դադարեցումից»,- ասել է նա։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Անտոնիո Գուտերիշ, ՄԱԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon