ՄԱԿ-ի ԱԽ-ի ուշադրությունը հրավիրվել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի և ՀՀ-ի բնակչության թիրախավորմանը

Հայաստան 05.08.2019   12:00   140

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում օգոստոսի 2-ին կայացել է «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով հանդիպումը, որին ելույթ է ունեցել ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչի նախագահությամբ ԱԽ նիստին մասնակցել է շուրջ 80 անդամ երկրների պատվիրակություն: Երեխաների և զինված հակամարտությունների հարցերով ՄԱԿ-ի ԳՔ հատուկ ներկայացուցիչ Վիրջինիա Գամբան և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը հանդես են եկել հակամարտային իրավիճակներում երեխաների պաշտպանության արդի խնդիրների վերաբերյալ զեկույցներով։

Իր ելույթում Մհեր Մարգարյանն ընդգծել է Հայաստանի համար երեխաների իրավունքների պաշտպանության առաջնայնությունը՝ ներկայացնելով ՀՀ ձեռնարկած քայլերը սահմանամերձ բնակավայրերում տեղակայված հանրակրթական հաստատությունների անվտանգության ապահովման ուղղությամբ, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ ապահով կացարանների ստեղծումը։

Մհեր Մարգարյանն Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանակից շրջանների քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորմանը, ինչը հանգեցրել է խաղաղ բնակչության և երեխաների շրջանում զոհերի և վիրավորների։ Նա ընդգծել է, որ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը հնարավորություն կտար քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ երեխաներին սպառնացող վտանգների նվազեցմանը, և դրա ներդնումից հրաժարվելը որևէ արդարացում չունի։

ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է նաև հումանիտար կազմակերպությունների ազատ և անխափան մուտքը հակամարտությունների գոտիներ, ինչը կենսական նշանակություն ունի երեխաների պաշտպանությունն ապահովելու համար:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, ադրբեջան, ՄԱԿ, Մհեր Մարգարյան, ՀՀ ԱԳՆ, ԼՂ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon