Հանրաքվեն կանցկացվի մարտի վերջից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում (տեսանյութ)

Քաղաքական 07.02.2020   10:30   118

 Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշումը չի ուղարկվի Սահմանադրական դատարան, այն կուղարկվի հանրապետության նախագահին` ստորագրման համար, փետրվարի 6-ին  լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Նախագիծը սահմանադրական դատարան չի ուղարկվելու: Ուղարկվելու է նախագահի հաստատմանը, հաստատման դեպքում սկսվելու է հանրաքվեի կազմակերպման գործընթացը: Ժամկետները կախված են այն հանգամանքից, թե վարչապետը որ օրը կստորագրի»,-նշեց Մակունցը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հայտարարություն են տարածել, որով կոչ են անում ՀՀ իշխանություններին Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացել Վենետիկի հանձնաժողով` կարծիք ստանալու համար` Մակունցն ասաց, որ  համազեկուցողների հայտարարությունը եղել է այն ժամանակ, երբ ԱԺ նիստերի դահլիճում նիստ էր ընթանում:

«Բնականաբար, «Իմ քայլը» խմբակցությունը դեռ չի հասցրել քննարկել և այդ կապակցությամբ որոշում կայացնել: Մենք կքննարկենք և հանրությանն անպայման տեղյակ կպահենք: Իրավական առումով չգիտեմ, թե ինչպիսի ընթացակարգեր է նախատեսվում նման դեպքերում, երբ հանրաքվեի որոշման հետ կապված կոչ է արվում դիմել Վենետիկի հանձնաժողովին: Որոշումը պետք է լինի նախագահի հետ, և հաստատելուց հետո արդեն կազմակերպչական աշխատանքները կլինեն»,-ասաց նա:

Ավելին՝ տեսանյութում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լիլիթ Մակունց, ՍԴ, ԱԺ, հանրաքվե, Իմ քայլը

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon