Մակունցը՝ ԱԺ պատգամավորների մանդատները վայր դնելու պայմանի մասին (տեսանյութ)

Քաղաքական 11.05.2020   16:40   501

Խորհրդարանի մայիսի 11-ի նիստում  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, թե որ դեպքում իրենց պատգամավորական մանդատը վայր կդնեն մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներ Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը: 

««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը զոհ չէ, կոնֆլիկտի կողմ է, ավելին՝ կոնֆլիկտը հրահրող կողմ է:

Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ մանդատը վայր է դնում նաև Էդմոն Մարուքյանը: Իրենց մանդատները պատրաստ են վայր դնել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը, պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր են դնում նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը:

Սա է մեր դիրքորոշումը, արդարությունն ու քաղաքական հետևանքը, որը պետք է տեղի ունենա»,- ասաց Մակունցը:

Հիշեցնենք՝  ԱԺ դահլիճում մայիսի 8-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև բանավեճը վերածվել էր ծեծկռտուքի: Նիստը ընդմիջվել էր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպը համարել է ԼՀԿ-ի կողմից սադրանքի արդյունք։

Հայաստանի գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Ազգային Ժողովում առավոտյան տեղի ունեցած ծեծկռտուքը:

Դատախազությունը տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախաատրաստելու համար: 

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտում են այսօր Ազգային Ժողովում տեղի ունեցած բռնությունները:

Նշենք նաև, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Իմ քայլը», ԼՀԿ, Լիլիթ Մակունց

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon