«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Մամեդյարով. ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա Վաշինգտոնում

Մամեդյարով. ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա Վաշինգտոնում

ԱՄՆ-ն առաջարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն անցկացնել Վաշինգթոնում: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Վարշավայում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նա հիշեցրել է, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ։

«Ջանքերի կրկնակի, եռակի սաստկացման դեպքում, Ռուսաստանի հետ համատեղ, կարելի է հակամարտության կարգավորման առաջխաղացման հույս ունենալ:

Երեկ ԱՄՆ-ից հրավեր է ստացվել այցելել Վաշինգթոն, որտեղ պետքարտուղարը նույնպես սեփական ջանքերը կգործադրի ղարաբաղյան հակամարտության լուծման գործում բեկման հասնելու համար»,- ասել է Մամեդյարովը։

Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը կայացել է ապրիլի 15-ին Մոսկվայում, որին մասնակցեց նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նախօրեին Լավրովը հայտարարեց, որ կարծում է, որ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները այս անգամ չեն մնա թղթի վրա:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն