Մամուլի ազատությունը 2Օ19 թվականին աշխարհում գրանցել է անկում

Աշխարհ 03.05.2019   10:00   205

Ամեն տարի մայիսի 3-ին նշում են Աշխարհում մամուլի ազատության օրը։ Սակայն փաստերը ցույց են տալիս, որ աշխարհի տարբեր հատվածներում լրագրողների նկատմամբ իրականացվող բռնությունների թիվն աճում։ 2Օ19 թվականին մամուլի ազատության իրավիճակն ավելի է վատթարացել։

Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության մասին իր զեկույցը, ըստ որի աշխարհի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Ամերիկայում մամուլի ազատություններն անկում են ապրել։

Կիբերհարձակումները, ձերբակալություններն ու առեւանգումները դարձել են մամուլը լռեցնելու հիմնական միջոցը։ Շատ դեպքերում կիրառվում է նաեւ սպանությունների եղանակը։

Ըստ զեկույցի, Չինաստանն ու Հյուսիսայի Կորեան շարունակում են մնալ լրագրողների նկատմամբ ամենամեծ ճնշումն իրականացնող երկրները։ Մամուլի ազատության հարցում 3 աստիճանի անկում է գրանցվել ԱՄՆ-ում։ Ինչպես ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի տնօրեն Ամանդա Բենեթն է ասում, ԱՄՆ-ի սահմանադրությունը լրագրողներին տալիս է իրենց գործն իրականացնելու ազատություն։ «Օրենքի գերակայությունն առկա է, որն ընդհանուր առմամբ հարգում են, ինչն էլ ամենամեծ տարբերությունն է աշխարհի մյուս երկրների հետ։ Չնայած ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից, ունենք օրենքներ, որոնք մեզ իրարից պահում են անկախ։ Մենք իրապես անկախ ձայն ենք՛՛, ասում է Բենեթը։


Ֆիլիպիններում, որը ժամանակին համարվում էր Ասիա մայրցամաքում մամուլի ամենամեծ ազատություններն ունեցող երկիրը, նախագահ Ռոդրիգո Դուտերտեի սպառնալիքների տակ լռեցվում է մամուլը, առաջ գալիս փոխթշնամանք։

Մյանմարում ապրիլ ամսին 7 տարվա ազատազրկման դատապարտվեցին Ռոյթըրզ գործակալության երկու լրագրողներ։ Նրանց ձերբակալել էին 2Օ17 թվականին Ռոհինգիայի մահմեդականների սպանության շուրջ լրագրողական հետաքննություն անցկացնելու ժամանակ։

Մամուլի ազատությունների հարցով ամենաբարձր ցուցանիշն աշխարհում ունի Նորվեգիան։ Հուրախություն Հայաստանի, իր մամուլի ազատության ցուցանիշը բարձրացել է աննախադեպ 19 տեղով, ինչը ըստ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության զեկույցի, հիմնականում ՝՝թավշյա հեղափոխության՛՛ արդյունքն է։

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

 



 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մամուլի ազատության օր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon