Մանչինի. «Ամեն օր չէ, որ 9 գոլ ես խփում»

Սպորտ 19.11.2019   10:34   149

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած 9:1 հաշվով հաղթանակը Եվրոպայի 2020թ. առաջնության որակավորման փուլում.

«Հիանալի երեկո էր, վերջին խաղը որակավորման փուլում ու ամեն ինչ լավ հիանալի արեցինք: Այս օրերին ամեն պաշտոնական խաղում չէ, որ 9 գոլ ես խփում, բայց մենք ներդրեցինք մեր ամբողջ ուժերը դրան հասնելու համար:

Ռեկորդների մասին կարելի է մտածել, երբ ձեռքումդ արդեն գավաթ ունես:

Կտեսնենք, թե ինչ կլինի ԵՎՐՈ 2020-ին: Մենք երբեք չենք հաղթել որակավորման փուլի բոլոր 10 խաղերում, 6 ամիս ունենք առաջնությանը նախապատրաստվելու համար, ու ցավոք, ստիպված եմ լինելու որոշ ֆուտբոլիստների դուրս թողնել կազմից, քանի որ ընդամենը 23 հոգու կարող եմ հայտավորել:

Եթե կարողանանք նույն ոգով շարունակել, հիանալի կլինի»,-ասել է իտալացի մարզիչը Rai Sport-ի հետ զրույցում:

Այսպիսով, Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում: Մեր ազգային թիմը 10 միավորով հանգրվանել է նախավերջին՝ 5-րդ հորիզոնականում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ֆուտբոլ, Հայաստան-Իտալիա, Ռոբերտո Մանչինի

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon