Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է

Պաշտոնական 06.06.2019   12:00   308

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում երեկ ուշ գիշեր կտրուկ վատացել է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը։ Այս մասին news.am–ին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ Գրիգորյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։

«Այն աստիճանի վատ էր վիճակը, որ արյան մեջ շաքարի քանակը ցույց չէր տալիս։ Սա դիտում եմ ուղղակի խոշտանգում անձի նկատմամբ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,– ասաց փաստաբանը։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մանվել Գրիգորյան, Լևոն Բաղդասարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon