Մարին Լե Պեն. Արցախը պետք է վերամիավորվի Հայաստանի հետ

Արցախ 22.04.2019   10:00   264

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արցախը պետք է վերամիացվի Հայաստանին: Nouvelles d’Armenie ամսագրին այսօր տված հարցազրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահի մեկ այլ առաջատար թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը՝ ներկայացնելով Արցախի հիմնախնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը, փոխանցում է armtimes-ը:

Նրա խոսքով, արցախյան հիմնախնդրի կարգավորման ամենանախընտրելի տարբերակը Արցախը Հայաստանի հետ վերամիավորելը կլիներ:

«Խորհրդային Միության փլուզումից հետո դրա մեջ մտնող հանրապետությունների վարչական սահմանները ինքնաբերաբար դարձան միջազգային: Սակայն անկախությունից ավելի նախընտրելի տարբերակ կլիներ այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը գային այնպիսի մի համաձայնության, որը թույլ կտար Լեռնային Ղարաբաղը վերամիավորել Հայաստանի հետ: Ֆրանսիան պետք է վերականգնի Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների պաշտպանի իր առաջատար դերը»,- ասել է Մարին Լե Պենը, որը խոստանում է ընտրվելու դեպքում Ֆրանսիայից վտարել բոլոր ծայրահեղական մահմեդականներին:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային՝ Մարին Լե Պենը անհրաժեշտ է համարել, որ այն ճանաչվի աշխարհի բոլոր երկրների կողմից եւ որ Թուրքիան վերջապես սկսի լուրջ վերաբերել «իր պատմության այդ սարսափելի էջին»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ֆրանսիա, Մարին Լե Պեն, ԼՂ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon