Մարությանը հրապարակեց քաղաքապետարանի պաշտոնյաների ստացած պարգևավճարների չափը (տեսանյութ)

Պաշտոնական 27.01.2019   11:00   332

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքիի իր էջում հրապարակել է քաղաքապետարանի պաշտոնյաների ստացած պարգևավճարների չափը։ Նրա խոսքով, որոշում է կայացվել պարգևավճարները հատկացնել այնպես, ինչպես պլանավորած է եղել 2017 թվականին և հաստատված 2018 թվականի բյուջեով։

  • Ըստ այդմ, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը ստացել է 956 հազար դրամ, որն առանց հարկերի անում է 688 հազար դրամ։
  • Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի պարգևավճարը եղել է 886 հազար դրամ, որն առանց հարկերի անում է 637 հազար դրամ։
  • Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյան -  637 հազար դրամ,
  • Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյան – 937 հազար դրամ,
  • Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյան – 637 հազար դրամ։

Ինչ վերաբերում է վարչական շրջանների ղեկավարներին, ապա բոլոր 12 ղեկավարները ստացել են  288 հազար դրամ։

Հայկ Մարությանը նշեց, որ ինքն անձամբ ոչ մի դրամ չի ստացել, իսկ ցուցակի մնացած հատվածը կհրապարակվի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Երևանի քաղաքապետարան, պարգևավճարներ, Հայկ Մարության

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon