«Մարտի 1»-ի գործի ամբողջական նյութերը չեն տրամադրվի Քոչարյանի պաշտպաններին (տեսանյութ)

Մարտի 1 06.02.2020   11:50   149

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ,այսօր բավարարեց  Գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանելով Երևանի առաջին ատյանի դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմին «Մարտի 1»-ի մայր գործով ամբողջական նյութերը տրամադրելու վերաբերյալ, փոխանցում է a1plus.am-ը:
 

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը մերժվեց։

Ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպանական կողմը դատական նիստին չէր ներկայացել:
 
Հիշեցնենք, որ Խուդոյանը միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով տրամադրել «Մարտի 1»-ի մայր գործի բոլոր նյութերը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը բավարարել էր բողոքը՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռ. Քոչարյանի պաշտպաններին տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը: Սակայն դատախազությունը բողոքարկել էր դատարանի որոշումը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         փաստաբաններ, Մարտի 1-ի գործ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon